ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՀԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՎ ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԱԺ ՆԻՍՏԸ
Արխիվ 12-16ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՀԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՎ ԲՈՅԿՈՏԵՑԻՆ
ԱԺ ՆԻՍՏԸ
ԱԺ-ն շարունակում է քառօրյայի իր աշխատանքը: Քվեարկության դրվեցին մի շարք օրինագծեր: Մինչ այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ երեկ` դեկտեմբերի վեցին,նոր սահմանադրության քվեարկությունն անցել է իր խոսքերով «ամոթալի» կերպով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց անջատել խոսափողը, քանի որ հայտարարությունը օրակարգին չէր վերաբերում: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ բոյկոտում են ԱԺ-ի վերջին նստաշրջանը: Հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցությունից ընդամենը Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը լքեցին նիստերի դահլիճը: Իսկ Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը մնացին տեղերում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց. «Տեսնում եք` քանի հոգի են իրենց կուսակցությունում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

