ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինագիծը, որը վերաբերում է Թուրքիայի կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելուն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ դա ընդամենը շարադրանքն է, ոչ թե օրինագիծ: <Նախագծում որակումներն անհեթեթ են>,- ավելացրեց ԱԺ փոխոսնակը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն եւս չի մասնակցում քվեարկությանը:
Փոստանջյանի օրինագիծը չընդունվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

