Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԿԱՄՈՒՍՆԱՑՆԵԻՆՔ, ՆՈՐ ԿԳՆԱՅԻՔ»

Արխիվ 12-16

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԿԱՄՈՒՍՆԱՑՆԵԻՆՔ, ՆՈՐ ԿԳՆԱՅԻՔ»

 

Սահմանադրական հանրաքվեն  արդեն մի քանի ժամ է, որ մեկնարկել է: «Իրավունք»-ի թղթակիցն այցելեց  13/29 տեղամաս` պարզելու, թե ինչպես է անցնում ընտրական գործընթացը:

Հիշեցնենք`  ՀՀ քաղաքացիները պետք է    «այո»  կամ «ոչ» քվեարկեն նոր սահմանադրության օգտին:

13/29 տեղամասի հանձնաժողովի նախագահ Արտեմիս Քեշքերյանը, ով նաեւ  101 դպրոցի տնօրենն է,  «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ    ընտրատեղամասը շուտ է բացվել: «Նիստը սկսվել է  07:00-ին,   վիճակահանությամբ որոշվել  է  յուրաքանչյուրի աշխատանքը, թե ով ինչ պետք է  անի: Մի խոսքով` ըստ կանոնադրության էլի: Քվեարկության մասնակիցների թիվը 1529  է: Ժամը 10: 48-ի դրությամբ  170 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը»,- ասաց տիկին Քեշքերյանը:

Հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք կուսակցություններից վստահված անձինք կան: Բացի ՀԱԿ-ից,  մյուս կուսակցությունները` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ը, ունեն վստահված անձինք:

«Ժառանգության» վստահված անձը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում: Արտառոց որեւէ դեպք չի գրանցվել:

Հ.Գ. Տողերիս հեղինակը, երբ պատրաստվում էր դուրս գալ ընտրատեղամասից, հանձնաժողովի նախագահը կատակեց. «Արդեն գնո՞ւմ եք, մնայիք էլի, կամուսնացնեինք, նոր կգնայիք»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ