Յուրա Մովսիսյանի դուրս գալուց հետո «Սպարտակի» ֆանատներն այրել են թուրքական դրոշներ (ֆոտո)
Արխիվ 12-16Յուրա Մովսիսյանի դուրս գալուց հետո «Սպարտակի» ֆանատներն
այրել են թուրքական դրոշներ (ֆոտո)

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի «Սպարտակ» - «Կռիլյա Սովետով» հանդիպման ժամանակ մոսկովյան թիմի ֆանատներն «Օտկրիտիե Արենայի» տրիբունաներում այրել են թուրքական դրոշներ: Ֆանատների «Ուլտրա Հյուսիս» շարժումն այդ մասին գրել է Թվիթերում: Դրոշները սկսել են այրել 60-րդ րոպեից հետո, երբ փոխարինման է դուրս եկել «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է նվազագույն հաշվով:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

