Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

2015 Թ.-Ի 1-ԻՑ 11-ՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ 62949 ԱՆՁԻ

Արխիվ 12-16

2015 Թ.-Ի 1-ԻՑ 11-ՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ 62949 ԱՆՁԻ

 

«Իրավունքի» հերթական «Ուղիղ կապի» ժամանակ ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԸ: Ի դեպ, առիթից օգտվելով «Իրավունքը» պարոն Սողոյանից պարզեց որոշակի տվյալներ. «Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.401 (այդ թվում կանայք 96.092) հաշմանդամություն ունեցող անձ` ընդհանուր բնակչության 6.6 %, որոնցից 8047` 4,0 % (այդ թվում աղջիկ 96.092) հաշմանդամ երեխա` 1,1 %: Որոշ հիվանդություններ շատ բարձր հաշմանդամություն են առաջացնում, որպես օրինակ կարող ենք ներկայացնել. հոգեկան խանգարումներով հաշվառման կանգնած անձանց թիվը 45.239 է: Այսօր հոգեկան խանգարումներով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է 21.823 (48%), արյան շրջանառության համակարգի հիվանդությունների  /ԱՇՀՀ/ տարածվածությունն ըստ ծրագրի` 218.019, ԱՇՀՀ հաշմանդամ ճանաչվածները 63.053 (28%): Հոգեկան խանգարումներն առավել հաշմանդամություն առաջացնողներն են եւ պետք է գտնվեն ծրագրով նախատեսված միչգերատեսչական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում»: Ըստ ՀՀ ԲՍՓ գործակալության վերլուծության եւ ամփոփման արդյունքների. «2015 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում հաշմանդամության համար ընդհանուր փորձաքննվածները կազմել են 37.040 անձ, առաջին անգամ փորձաքննվել է 8.850 անձ, վերափորձաքննվել է 28.141 հաշմանդամ, հաշմանդամություն է սահմանվել 62949 անձի»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Մի քանի տասնյակ զանգերին եւ ֆեյսբուքյան հարցերին տրված  Ա. Սողոյանի պատասխանները կարդացե՛ք  «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ