Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԳՈՒՑԵ ԿԱՊԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԹԵ՛ ՆԵՐՍԻ, ԹԵ՛ ԴՐՍԻ ՀԵՏ»

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԳՈՒՑԵ

ԿԱՊԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԹԵ՛ ՆԵՐՍԻ, ԹԵ՛ ԴՐՍԻ ՀԵՏ»


 

 

ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խումբը շարունակում է լինել հանրության ուշադրության կենտրոնում: Հնչում են տարատեսակ կարծիքներ, տարբեր վարկածներ են հնչում եւ կշարունակեն հնչել: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառում` խումբը գուցե արտաքին աշխարհի պատվերն է  կատարել:

Վաղարշակ Հարությունյանին հիշեցրինք` ԱՄՆ դեսպանը  հայտարարել է, որ ուշի ուշով հետեւելու ենք, որ ամեն ինչ թափանցիկ արվի: «Եթե մի խումբ ունի այդքան զենք, ապա  արտաքին պատվերը չի կարելի բացառել` այդ խումբը դրսից աջակիցներ է ունեցել: Բայց չեմ բացառում` գուցե ունեցել են կապեր թե՛ ներսի, թե՛ դրսի հետ»,- ասաց պրն Հարությունյանը:

Նախկին պաշտոնյայի փորձը ցույց է տալիս` նման մարդկանց օգտագործում են նաեւ դրսից, ավելին` մեր զրուցակիցն առայժմ չի տեսնում որեւէ գաղափարախոսություն, որը կմիավորեր նրանց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ