Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ

ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ


Իտալացի դիրիժոր, հայ ժողովրդի լավագույն բարեկամներից ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ, կարծես թե, սիրահարված է մեր երկրին: Դիրիժորն իսկապես բաց չի թողնում Հայաստան գալու յուրաքանչյուր առիթ: Նա մշտապես իր անձնական եւ արտիստական հնարավորությունները ծառայեցնում է ի նպաստ հայ-իտալական մշակութային կապերի սերտացման, համերգներով պարբերաբար ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում: Գրեթե մեկ ամիս առաջ էր, երբ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, երկու ներկայացուման շրջանակներում սիրով աշխատեց  թատրոնի կոլեկտիվի հետ եւ հանդես եկավ դիրիժորական վահանակի մոտ:

Ահա, դեկտեմբերի 8–ին, Մարչիանոն կրկին հանդես կգա գլխավոր թատրոնի բեմում` «Գալա համերգ»-ին` աշխարհահռչակ տենոր, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի եւ Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: «Գալա համերգ»-ին մասնակցելու է նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ ու երգչախումբը:

Համերգին հանդես կգան Գեղամ Գրիգորյանը /տենոր/ ՀՀ եւ ԼՀ ժող. արտիստ, Գեւորգ Հակոբյանը /բարիտոն/ ՀՀ վաստ. արտիստ, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Սոֆիա Թումանյանը /մեցցո-սոպրանո/, Գոշ Սարգսյանը /բաս/, Սիրանույշ Գասպարյանը /սոպրանո/, Տաթեւ Աշուրյանը/սոպրանո/, բալետի առաջատար մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը եւ բալետի արտիստ Վահագն Մարգարյանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ