Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. «ԳԵՐՆՊԱՏԱԿՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԵՆ»

Արխիվ 12-16

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. «ԳԵՐՆՊԱՏԱԿՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԵՆ»

 

Գլազգոյում կայացած մարմնամարզության Աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը  հավաքելով 15.500 միավոր (նժույգթափեր վարժությունում), դարձել է բրոնզե մեդալակիր: «Իրավունքի» հետ զրույցում Հարությունը խոսեց օլիմպիական տարում իր անելիքների մասին:

 

-Աշխարհի առաջնությունը միակ օլիմպիական վարկանիշային մցաշարն էր, եւ փաստորեն՝ ուղեգիր ձեռք բերելու միակ հույսը: Այս հանգամանքը հաջողության հասնելու խթա՞ն էր, թե՞ հավելյալ լարվածություն էր առաջացնում:
- Ինքնին՝ Աշխարհի առաջնությունը լարված եւ լուրջ մրցաշար է: Դրան էլ, եթե ավելացնենք, որ չորս տարվա ընթացքում միակ վարկանիշային մրցաշարն էր, լարվածությունը մեծանում էր: Թեեւ աշխատում էի դրա դեմ, քանի որ լարվածությունը ոչ մի կերպ չէր կարող օգնել ու միայն խանգարելու էր: Ընդհանրապես՝ լարվածությունը թույլ չի տալիս, որ ներկայանաս ողջ հնարավորություններով եւ վարժությունը կատարես այնպես, ինչպես պարապմունքներին:
- Ի դեպ` լարվածության մասին. հատկապես այս մարզաձեւում այն համար մեկ թշնամին է: Ու կարծես հաջողվեց հաղթահարել: Եվ առհասարակ՝ նման խոշոր մրցաշարերում ինչպե՞ս եք հասնում հավասարակշռության:
- Աշխատում եմ ավելորդ բաներով միտքս չծանրաբեռնել, չմտածել, որ Աշխարհի առաջնություն է, վարկանիշային մրցաշար կամ նման այլ բան: Կենտրոնանում եմ, որ վաժությունները, որոնք ամեն օր կատարում եմ մարզադպրոցում, կարողանամ կատարել այնպես, որ ես էլ, մարզիչներս էլ, գոհ մնանք:
- Հայաստանի համար այս մարզաձեւում օլիմպիական ուղեգիր նվաճելը երկար սպասված իրադարձություն էր, կրկնակի ուրախալի փաստ: Մինչ ուղեգրի նվաճումը եւ դրանից հետո մարզումային ընթացքն ի՞նչ փոփոխություններ է կրել:
- Հիմա վաժություներս ավելի կբարդացնեմ, որպեսզի նաեւ դրանով չզիջեմ մրցակիցներիս: Համենայնդեպս՝ կոնկրետ նժույգթափերի հետ կապված: Եթե ես էլ, ուրիշ մարմնամարզիկ էլ նույն վարժությունն անենք, արդեն նայելու են վարժության մաքուր կատարմանը… Ամենայն լրջությամբ պետք է պատրաստվենք, մի քանի օր վերականգնվելուց հետո, արդեն վերադարձել եմ մարզումներին: Նոր տարր ենք փորձում, որը պետք է կատարեմ Աշխարհի գավաթի խաղարկությանը, միջազգային մրցաշարերում, որոնք լինելու են Օլիմպիական խաղերից առաջ: Եվրոպայի առաջնությանն էլ եմ փորձելու այդ տարրը կատարել, որպեսզի ավելի լավ ամրապնդվի մեջս, ու Օլիմպիական խաղերին կարողանամ կատարել բարդ վարժությունը:
- Սպորտը ինքնին պայքար է: Բարդ չէ՞ նաեւ պայքարել մարզաձեւի զարգացման համար, որը մինչ օրս լուրջ խնդիրներ ունի մեր երկրում:
- Բարդ է եղել, հիմա էլ ստացել ենք երկու նոր գործիք, որոնք ուղղակի նմանեցված են նրանց, որոնք լինում են աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Ինչքան պայմանները լավ լինեն, այնքան հաջողությունները եւ արդյունքները շատ կլինեն: Երիտասարդներն էլ մեզ տեսնելով՝ կոգեշնչվեն, ավելի լավ կսկսեն մարզվել ու ավելի մեծ հաջողությունների կձգտեն:
- Ուսումնամարզական հավաքներ անցկացնելու խնդիր կա մարզաձեւում: Էլ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք խոչընդոտում են մարզիկների ավելի արդյունավետ ու հաջող արդյունքներին:
- Մարզագույքը, ուսումնամարզական հավաքները… Մրցաշարերը շատ լինեին, որ մարզավիճակ ձեռք բերեինք. ավելի լուրջ մրցաշարերից առաջ պետք է մի քանի մրցաշար լինի, որ ավելի լավ կարողանանք պատրաստվել:
- 2015 թվականը բավականին հաջող ստացվեց ձեզ համար, նժույգի վրա վարժություններում դարձաք աշխարհի գավաթակիր, Աշխարհի առաջնության բրոնզե, ինչպես նաեւ՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս տարվա համար նախատեսված բոլոր ծրագրերը իրականացրե՞լ եք:
- Բոլոր նպատակները, որոնք նախատեսված էին այս տարվա համար, իրականացվել են: Խոշոր մրցաշարերից առաջ մարզիչներիս հետ եթե մտածել ենք, թե մի հոգու կզիջեմ կամ իմ հնարավորություններով կզբաղեցնեմ 2-րդ տեղը, այդպես էլ եղել է: Մաքսիմալ կատարել եմ այն խնդիրները, որոնք իմ առաջ դրված են եղել թե՛ Աշխարհի գավաթի խաղարկությունում, թե՛ Եվրոպայի եւ թե՛ Աշխարհի առաջնություններում:
- 2016 թվականի համար ի՞նչ անելիքներ ունեք, բացի Օլիմպիական խաղերում հաջողության հասնելուց:
- Գերնպատակս Օլիմպիական խաղերն են: Ամեն ինչ տանելու է դրան: Օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի առաջնություն կա, որին նույնպես պետք է լուրջ պատրաստվենք:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված