1988թվականի ավերիչ երկրաշարժից 27 տարի անց «երկաշարժից տուժած եւ դեռեւս բնակարանային պայմա
Արխիվ 12-161988թվականի ավերիչ երկրաշարժից 27 տարի անց
«երկաշարժից տուժած եւ դեռեւս բնակարանային
պայմանները չբարելաված 965 ըտանիքներ կան»
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի մինչեւ 2016 թվականի ավարտը: Քաղաքաշինության նախարարությունն այսպիսով ավարտին կհասցնի աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման պետական ծրագիրը: Այսինքն այն ընտանիքները, ովքեր երկրաշարժի հետեւանքով բնակարան են կորցրել եւ որոնց նկատմամբ պետական պարտավորություններ էին ձեւավորվել նրանց խնդիրնրեը ամբողջությամբ կլուծվեն»,-այս մասին iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով երկրաշարժի հետեւանքով բնակարանային խնդիր ունեցողներին, ասաց Քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության եւ կումունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, հավելելով.
- Այս պահի դրությամբ հանրապետությունում` երկաշարժից տուժած եւ դեռեւս բնակարանային պայմանները չբարելավված 965 ըտանիքներ կան:
Տիկին Աթայանի խոսքով, սակայն.
- Նշված 960 ընտանիքներից մոտավորապես 44 ընտանիքի խնդիրներ` վերջերս Կառավարության կողմից ընդունված որոշումով կլուծվեն: Բացի դրանից 2016թվականի բյուջեի նախագծով նախատեսված է Գյումրի քաղաքում, Սպիտակում եւ Ախուրյանում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների խնդիրները լուծել: Այսինքն Աժ-ի կողմից բյուջեն հասատվելուց հետո կկարողանանք եւս 289 ընտանիք խնդիր լուծել: Մնացած ընտանիքների խնդիրները 2016-2017թթ-ի ընթացքում կլուծվեն:
- Երկրաշարժի հետեւանքով բնակարանները կորցրած քանի՞ ընտանիք կա դեռ կոնկրետ Շիրակի մարզում:
-Շիրակի մարզում թերեւս ամենաշատ շահառուներն ունենք, շուրջ 534 ընտանիք կա Շիրակում, ովքեր դեռ սպասում են իրենց բնակարաններին, 395 Լոռու մարզում, եւ 36 ընտանիք Արագածոտնի մարզում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

