ԵՐԵՎԱՆԻ 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՅԼՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ`Ս. ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆԻ 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՅԼՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ`Ս. ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
Դեկտեմբերի 2-ին Սերո Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոցում տեղի ունեցավ տոնական միջոցառում`նվիրված մեծանուն հայ արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Մալաթիա վարաչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Ս. Խանզադյանի որդին`Արարատ Խանզադյանը, Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ինչպես նաեւ Մալաթիա վարչական շրջանի մի շարք դպրոցների տնօրեններ: Դպրոցի տնօրինության, ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների շնորհիվ միջոցառման ներկա գտնվողները եւս մեկ անգամ վերհիշեցին Ս. Խանզադյանի թողած մեծ ժառանգությունից գրական հատվածներ, որոնք արդաիական են նաեւ մեր օրերում: Ժամանակին Սերո Խանզադյանին անվանում էին քայլող պատմություն, ով գրեց բազմաթիվ ստեղծագործություններ, որտեղ տվեց հայ ժողովրդին ապրելու կամաք եւ հորդորեց` չնկճվել:
Դպրոցի աշակերտների փոքրիկ բեմադրությունները մեծ բավականություն պատճառեցին ԱԺ նախագահ Գալուս Սահակյանին, ով խոստովանեց, որ դպրոց գալով մի պահ մտածել, է, որ իրեն կրկին ուսուցչի դերում կտեսնի.«Միջոցառման ընթացքում մեկ անգամ եւս աշակերտեցի Սերո Խանզադյանին, արդեն այս աշակերտների շողշողուն աչքերի ներքո»,-նշեց ԱԺ նախագահը եւ խոսելով Ս. Խանզադյանի մասին փաստեց.«20-րդ դարը մեզ տվեց մշակույթի եւ գիտության բազմաթիվ գործիչներ եւ ահա նրանցից մեկը Սերո Խանզադյանն էր, ով ժողովրդի սիրելին էր: Նա ապրեց մի ժամանակաշրջանում, երբ միտքը դեռեւս կաղապարված էր, բայց սա նրա Խանզադյանի համար չէր, նրան հաջողվում էր ոչ թե ընդդիմադիր, այլ այլախոհ խոսքով այնպիսի մտքեր արտահայտել, որի շնորհիվ հարգվեց ու սիրվեց բոլորի կողմից: Սերո Խանզադյանը եւ Հովհաննես Շիրազը կարողացան ազգ դաստիարակել, ժողովրդին սովորեցնելով մոտենալ իր ակնունքերին: Շիրազը եւ Խանզադյանը զարմանալիորեն կարողանում էին երիտասարդներին տանել իրենց հետեւից եւ խորհուրդներ տալ: Մեծերին ընդօրինակել է պետք , ազգը միայն արյուն ու հող չէ, ազգը տալիս է մարդիկ, ովքեր ժողովրդին ուղղորդում են դարերի մեջ»,-շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը նշեց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
Դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանը նույնպես շնորհակալություն հայտնեց աշակերտներին եւ միջոցառման կազմակերպիչներին, մեկ անգամ եւս փաստելով, որ դպրոցի աշակերտները ոչ միայն հիանալի երգում ու պարում են, այլեւ ցուցաբերում բարձր առաջադիմություն.« Ես նույնպես բախտ եմ ունեցել հանդիպելու Սերո Խանզադյանի հետ: Երբ հ. 179 դպրոցը անվանակոչվեց Անդրանիկի անունով բացման առաջինը խոսքը ասաց Խանզադյանը: Նա դպրոց էր բերել նաեւ Անդրանիկի սուրը, բայց քանի որ դպրոցը փաստաթղթերվ այդպես էլ չանվանակոչվեց Անդրանիկի անունով Խանզադյանը հետ տարավ սուրը»,-վերհիշեց ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 3-ին դպրոցի ամբողջ անձնակազմը կայցելի Պանթեոն եւ ծաղիկներ կդնի Սերո Խանզադյանի շիրիմին` հարգանքի տուրքը մատուցելով մեծանուն հայի հիշատակին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

