ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ՏԱՐՎՈՒՄ Է ՈՉ ԹԵ «ԱՅՈ»-Ի ՇՏԱԲԻ ԿՈՂՄԻՑ, ԱՅԼ «ՈՉ»-Ի
Արխիվ 12-16ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ՏԱՐՎՈՒՄ Է ՈՉ ԹԵ «ԱՅՈ»-Ի ՇՏԱԲԻ ԿՈՂՄԻՑ, ԱՅԼ «ՈՉ»-Ի
Երեկ գործադիրի նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ անդրադարձավ վերջին օրերին լրատվամիջոցներում լայն արձագանք գտած այն տեղեկատվությանը, թե ուսումնական հաստատություններում ակտիվ քարոզարշավ է իրականացվում: Ըստ նախարարի` արդեն որերոդ անգամ փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը ուսումնական հաստատություններում.
«Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ օրենքները բոլորի համար են, եւ քարոզչությունն արգելված է ուսումնական հաստատություններում: Այն քարոզչությունը, որը փորձում եք բարձրաձայնել, թե իրականացվում է «այո»-ի շտաբի կողմից, վերջին երեք օրերի ընթացքում բուհերում` դասադուլի կոչերով եւ այլն, անցկացվում է «ոչ»-ի ներկայացուցիչների կողմից` խախտեով օրենսդրությունը: Սակայն, ուզում եմ հիշեցնել, որ կրթությունը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ պարտականություն, հետեւաբար բոլոր քաղաքական եւ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իրականացվեն ուսումնական հաստատություններից դուրս: Ուսանողը սովորում է իր համար եւ իր ապագայի համար, իսկ քաղաքական հայացքներ կարող է ունենալ, ինչը չենք քննադատում, հակառակը` ողջուում ենք ուսանողի ակտիվությունը` անկախ քաղաքական հայացքներից, բայց այն պետք է լինի բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

