««ՈՉ-Ի» ՃԱԿԱՏՆ ԱՆԵԼՈՒ Է ԱՄԵՆ ԲԱՆ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵՆ». ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Արխիվ 12-16««ՈՉ-Ի» ՃԱԿԱՏՆ ԱՆԵԼՈՒ Է ԱՄԵՆ ԲԱՆ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵՆ». ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
ՀՅԴխմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքներին` նորմալ համարեց: Բայց եթե հանրությունը ասաց «ոչ» նոր սահմանադրությանը, ապա պետք է հետեւանքներին էլ պատրաստ լինեն:
«Ոչ»-ի ճակատը դժգոհում է իշխանությունից, բայց իրենք անելու են ամեն ինչ, որ իշխանությունները վերարտադրվեն: «Այո»-ի դեպքում, սակայն, մենք քանդելու ենք վերարտադրության հիմքերը: «Ոչ»-ի ճակատի մոտեցումներն անկեղծորեն ուզում եմ հասկանալ, բայց չեմ հասկանում: Եթե «Ոչ»-ը հաղթի, ապա մնալու է այս վիճակը կամ գնալու են հեղափոխության, քանդուքարափին, որը վատ է: Հեղափոխությունը զոհեր է ենթադրում: Իսկ նրանց արյունն է թափվելու, թե հասարակ ժողովրդի: 2008-ին էլ արյուն թափվեց, հասա՞ք ձեր նպատակին, չէ: Ինչ եղավ, էլի էդ զոհերին եղավ»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
«Իրավունք»-ի հարցին` ինչպես կարձագանքի ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի այն հայտարարությանը, թե ինչու ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն արձագանքում ընտրախախտման դեպքերին, կեղծիքներին, Ռուստամյանի խոսքով` կեղծիքները համախատասխան հասցեատիրոջը պետք է ներկայացվի. «Ինչո՞ւ պետք է ես իմ չարձանագրած, բայց ուրիշի կողմից բարձրաձայնած հարցի համար դառնամ պահանջատեր ուժ: Ես իմ տեսածի վրա եմ կառուցում բողոքները: Ես ուրիշի ասածները չեմ կարող հալած յուղի տեղ ընդունել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

