Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՋԱԶԱՅԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐՈՎ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՋԱԶԱՅԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐՈՎ»


Այսօր  «Բարձր արվեստ»  կերպարվեստի կենտրոնը` ՀՀ մշակույթի նախարարության,  Հովհ. Շարամբարյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հետ համատեղ, կազմակերպել էր երիտասարդ քանդակագործ, նկարիչ, տեղական ու միջազգային նշանակության մրցույթների դափնեկիր ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «Առասպելներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեց շուրջ 20 քանդակ եւ գրաֆիկական աշխատանք:  Բացման արարողությունը ուղեկցվեց «Ջազային առասպելներ» խորագրով՝ Արմեն Հյուսնունցի եւ Վահագն Հայրապետյանի երաժշտական կատարումներով:

«Ինչո՞ւ առասպելներ, որովհետեւ ամեն մի երկիր իր պատմության մեջ առաջնորդվել է իր առասպելներով, երկերով, եւ դրանով դաստիրակվել են սերունդներ: Ինձ միշտ հետաքրքրություն է առաջացրել տարբեր հետնորդների  հերոսները, դրանք խթան են հանդիսացել  օգտագործել այդ բազան, եւ վստահ եմ` հետագայում երկար կապրեն»,- իր խոսքում հավելեց  օրվա հերոսը:

Մտահղացումները նյութականի վերածելու համար Արմենը օգտագործում է տարբեր նյութեր՝ խեցի, բրոնզ, պղինձ, քար, եղջյուր:

«Նա այն եզակի արվեստագետներից է, որոնց համար առաջնահերթը միտքն է, հետո` ձեռքերի շարժումը:  Այսինքն` արձակները ամբողջովին ճկուն մտքի մեջ ձեւավորված գաղափարներից, ազդեցություններից, պատմվածքներից են:  Այստեղ դուք տեսնում եք ե՛ւ աշխատանքներ ընթերցված գրքերից, ե՛ւ տարբեր պատմություններից, որոնք հարազատներն են պատմել, ե՛ւ երեւույթներ, ե՛ւ դիցաբանություն, ե՛ւ առասպելներ Կարծում եմ` սրանք լուրջ մտավորականի աշխատանքներ են, եւ այդ միտքն էլ առաջնահերթ արտացոլված է իր աշխատանքներում: Վերնագրերն էլ շատ  արտացոլում են գաղափարը: Այս արվեստագետին մեծ ապագա է սպասում եւ կասկած չունեմ, որ ժամանակի մեջ նա հայտնի կդառնա  նաեւ միջազգային ասպարեզում: Ավելի քան վստահ եմ` այսօրվա ցուցահանդեսը կաջակցի այդ գործընթացին», - իր խոսքում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:


ՄԱՐԻԱՆՆԱ  ՍԱՄՍՈՆՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված