Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԲԵՔ ԵՄ ԱՆԴԱՄ ՉԻ ԴԱՌՆԱ»

Արխիվ 12-16

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԹՈՒՐՔԻԱՆ

ԵՐԲԵՔ ԵՄ ԱՆԴԱՄ ՉԻ ԴԱՌՆԱ»

 

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական միություն - Թուրքիա գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր ու արդիական խնդիրներ: Եվրոպական հանձնաժողովը հավանության արժանացրեց Թուրքիային 3 միլիարդ դոլար հատկացնելու ծրագիրը, որն ուղղվելու է ներգաղթյալների խնդիրների կարգավորմանը։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից «Իրավունք»-ը պարզեց` ԵՄ-ի ֆինանսական աջակցություն տրամադրելը միայն  ներգաղթյալների խնդիրներով է պայմանավորված, թե  քաղաքական ենթատեքստ եւս պետք է փնտրել: «ԵՄ-ն այս ճանախարհով  փորձում է թույլ չտալ փախստականների հոսքը դեպի Եվրոպա: ԵՄ-ն շատ լավ հասկանում է, որ փախստականների մեծ հոսքը միայն մարդկանց մեծ քանակի թափանցում չէ ԵՄ: Դա նաեւ ահաբեկչական վտանգ է, դեմոգրաֆիական խնդիրների պատճառ»,- ասաց Վ. Հարությունյանը:

Նրա խոսքով` փախստականները գալով եվրոպական երկրներ` չեն ապրում դրանց վարքուբարքով, այլ ստեղծում են համայնքներ, թելադրում իրենց կյանքի դրվածքը: Իհարկե,ԵՄ-ի այս քայլը հարցի վերջնական լուծում չէ:

«Ինչ վերաբերում է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի նկրտումներին, Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի դառնա, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ այլ պետությունների ընդունել նրանց տնտեսական վիճակի պատճառով»,- ասաց նախկին նախարարը ի պատասխան «Իրավունք»-ի հարցին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ