Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԴԻԶԱՅՆԵՐ ՆՈՒՌ. «ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԴԻԶԱՅՆԵՐ ՆՈՒՌ. «ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»


Օրերս հայտնի նկարիչ-դիզայներ Նուռը՝ Արման Դավթյանը հանդիպել էր Հայ-ֆրանսիական ինժեներական ինստիտուտի ուսանողների հետ, որը կազմակերպել էր «Բաց հարթակ» ազատ քննարկումների ակումբը:

Իր ինքնատիպ դիզայներական լուծումներով աշխարհին վաղուց հայտնի Նուռը, ուսանողների հետ կսիվեց իր մասնագիտական գաղտնիքներով ու յուրօրինակ մոտեցումներով. «Իմ առաջնահերթ խնդիրն է՝ պատանիների մեջ արթնացնել իրենց մասնագիտության հանդեպ սերը: Եթե կարողանաս «բացել» այդ սիրո զգացմունքը, նրանք հաճույք կստանան իրենց մասնագիտությունից եւ գիտելիքներից: Միայն այդ դեպքում ինքնուրույն կսովորեն եւ տարբեր աղբյուրներից ու դասախոսներից գիտելիքներ կքաղեն: Որքան էլ բուհն ու դասախոսները լավը լինեն, եթե երեխան չի սիրում մասնագիտությունը, ոչ մեկ չի կարող զոռով սովորեցնել, տեր Թոդիկի դպրոցը չէ: Պետք է սիրել մասնագիտությունը», -նշեց Նուռն իր խոսքում եւ կարծես թե դրանով էլ հենց լուծեց իր առջեւ ի սկզբանե դրած խնդիրը` ուսանողների մեջ ոչ միայն արթնացնելով սեր իրենց մասնագիրության նկատմաբ, այլ ոգեշնչելով`աշխատել ավելի, լինել համառ եւ ձգտել ավելիին:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ