Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՍԵՖԻԼՅԱՆԸ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՌԱՆՑ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ՍԵՖԻԼՅԱՆԸ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՌԱՆՑ

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ԲԱՅՑ...

 

«Նոր Հայաստան» միասնական ճակատի  շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների  հետ զրույցում խոսելով ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի բացակայության մասին, ասաց, որ առաջին օրվանից իրենք ՀԱԿ-ի հետ պայմանավորվել են` յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ուղին: «Եթե մինչեւ դեկտեմբերի վեց մեզ հաջողվեց այնպես անել, որ մազից կախված լինի ռեժիմի լինել-չլինելը, ՀԱԿ-ը կմիանա մեզ: Իսկ թե չհաջողվեց, դեկտեմբերի յոթից հետո պայքարը միասին կշարունակենք»,- այս կերպ արդարացավ Սէֆիլյանը:

«Իրավունք»-ի հստակեցմանը, թե արդյոք սպասելի էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բացակայությունը, նա տվեց դրական պատասխանեց: Դե այլ պատասխան, դժվար թե կարողանար տալ, գոնե մինչեւ ամսի 6-ը:

Մեր մյուս դիտարկմանը, թե ինչո՞ւ քաղաքացիական անհնազանդություն կոչ անող Զարուհի Փոստանջյանը ներկա չէր հանրահավաքին, Սեֆիլյանը հստակ պատասխան չտվեց. «Կարծում եմ` անձնական պատճառով է բացակայում: Ես չեմ պատկերացնում այս պայքարն առանց Զարուհու»:

Ի դեպ, «Նոր Հայաստան»-ի այսօրվա հանրահավաքը երեկվա համեմատ առավել սակավամարդ է, ինչպես նաեւ հանրահավաքի սկզբից բացակայում էր Րաֆֆի Հովհաննիսյանը:





















































 

 

 

 

 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ