Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՉՈՒՆԵՑՈՂ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆՐԱՔՎԵ

Արխիվ 12-16

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՉՈՒՆԵՑՈՂ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆՐԱՔՎԵ

 

Ընդամենը 5 օր անց ՀՀ քաղաքացին կասի` «այո» կամ «ոչ» սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Իսկ այս ընթացքում դեռ կշարունակվեն քաղաքական ուժերի տեսակետների բախումները, երեւակայական ու իրական մեղադրանքները` անդրադարձ կատարելով քաղաքական դեմքերի հին ու նոր գործերին ու փորձերին: Ինչեւէ, թե այս պահին ինչպիսի՞ նախընտրական տրամադրություններ ունի ընտրազանգվածը, «Իրավունքը» պարզեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքը.

– Խնդիրն այն է, որ բուն առարկայի վերաբերյալ շատերը պատկերացում չունեն, ու բոլոր սոցիալական դժգոհությունները պրոեկտվում են այս հանրաքվեի վրա` համարելով սա իշխանականների նախաձեռնություն: Իրականում նախաձեռնողներն ընդդիմության ներկայացուցիչներն են, որոնք մշակել են, դրել են քննարկման, ընդունել են նախագիծը հանրաքվեի դնելու որոշում, իսկ  իշխանություններն էլ ընդառաջել են ընդդիմադիր շարժմանը, բայց չգիտես ինչու, այն համարում են իշխանության նախաձեռնություն: Այնպես որ, բուն սահմանադրական հանրաքվեի մասին, մեծ մասը գաղափար չունի ու չի էլ ունենա: Ում հետ խոսում ես, իրենք բարձրաձայնում են դժգոհություն, թե սա մեզ ի՞նչ է տալու, որովհետեւ սա գումար չէ, որը պետք է պարտադիր հենց վաղը բոլորին տան: Շատ քչերն են պատկերացնում, որ կառավարման համակարգ է փոխվում, եւ պետք է քննարկվի ընդունելի է, թե ` ոչ: Այս ընտրությունները չունեն կուսակցական երանգ` ընդդիմություն կամ իշխանություն: Ավելին` իշխանականների մի զգալի հատված մեր նախորդ հարցման արդյունքում ասել է, թե դեմ է քվեարկելու: Այնպես որ, այստեղ կա քաղաքացիական հակադրում, որովհետեւ մեկի շահերից բխում է ասել` «այո», մյուսի շահերից բխում է ասել` «ոչ», մի մասի կեցության մեջ էլ ոչ մի փոփոխություն չի բերի այն, հետեւաբար ապակողմնորոշված վիճակում է: Սա քաղաքացիական հանրաքվե է, եւ տեսնենք, թե որ կողմը իր վրա կքաշի այդ ծակոտ, փոշոտ, անլվա վերմակը:

Իսկ ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի, մասնավորապես "ռեալիթի շոուների" էֆեկտիվությունը` իրազեկման առումով:

– Մասամբ այո, արդյունքներ կան, բայց ավելի շուտ մարդիկ հետեւում են առոգանությանը, դեմքերին, քան բովանդակությանը, թե ինչի մասին է դիմացինը խոսում: Շարքային ընտրողի համար կարեւոր է, թե ով է ասում, ոչ թե ինչ է ասում: Եթե նա համակրում է այդ ասողին, ուրեմն` նրա տեսակետն էլ կընդունի, առանց խորանալու այդ առարկայի էության մեջ: Սա շատ հետաքրքիր հայկական հանրաքվե է, որտեղ քվեարկելու են ոչ լրիվ պատկերացում ունեցողները մի առարկայի շուրջ, որը կարող է որոշել նրանց հետագա կեցությունը:

Իսկ Ձեր սոցիոլոգիական ուսումնասիրություններն ի՞նչ են հուշում. «այո» եւ «ոչ» պայքարում կշիռը որի՞ կողմն է:

– Մենք դեռ նոր ենք ավարտում հարցումներն ու տվյալները դեռ չենք ամփոփել, հենց պատրաստ լինի` մենք հանրությանը կներկայացնենք արդյունքները: Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ կտրվածքով:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված