Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Չուզողներին հակառակ՝ Գ. Սահակյանն ու Ս. Նարիշկինը լավ բարեկամներ են

Արխիվ 12-16

Չուզողներին հակառակ՝ Գ. Սահակյանն ու Ս. Նարիշկինը լավ բարեկամներ են

Վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվացել են էժան սենսացիաների հետեւից ընկնողները: Չունենալով այլ գաղափարներ՝ որոշ ԶԼՄ-ներ շահարկում են Սանկտ Պետերբուրգում  ՀԱՊԿ 8-րդ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում  ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը  ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ՝ հանգելով Գալուստ Սահակյանի մոտակա պաշտոնանկության մասին դատարկ եզրակացությանը: Բնականաբար, այդ «պայծառատեսության» հեղինակները իրենց վրա որեւէ պատասխանատվություն չեն վերցնում այն չիրականանալու դեպքում այլեւս երբեք նյութ չգրելու մասին:

Սակայն իզուր, քանի որ  Գալուստ Սահակյանի իր պաշտոնում մնալը մինչեւ մյուս խորհրդարանական ընտրությունները , կարծես թե, կասկած չի առաջացնում, իսկ թե ինչ կլինի հետո՝ ցույց կտան 2017 թվ.-ի ընտրությունների արդյունքները:

Նշենք, որ ԱԺ հասարակայնության և լրատվության բաժնի պետը այսպես է մեկնաբանել հանդիպումը. «ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար էդուարդ Շարմազանովի հետ: ԱԺ նախագահի հանդիպում նախատեսված չի եղել, քանի որ օրակարգում քննարկման ենթակա հարցեր չեն եղել: Առավել ևս, որ ՀՀ ԱԺ նախագահն ու Սերգեյ Նարիշկինը վերջին ամիսներին մի քանի անգամ հանդիպել են: Հավելեմ, որ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահն է»։ Նույնիմաստ մեկնաբանությամբ հանդես է եկել Է. Շարմազանովը:

Իսկ Ս. Նարիշկինի եւ Վ. Մատվիենկոյի ջերմագույն ողջունումը ՀՀ ԱԺ Նախագահին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում շատ ցայտուն արտահայտեց նրանց՝ Գալուստ Սահակյանի հետ ունեցած ջերմ անձնական հարաբերությունները:

Զ. Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ