Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

«ՌԴ-Ն, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՎ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

Արխիվ 12-16

 

«ՌԴ-Ն, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՎ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

 

ՌԴ կառավարությունն արգելել էսառեցված մսի եւ մսամթերքի, թռչնամսի, կաթի եւ կաթնամթերքի, ձկան, պտուղ-բանջարեղենի, կանաչու եւ մի շարք այլ մթերքների ներմուծումը Թուրքիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ ՌԴ կառավարությունը հաստատել է նաեւ այն տնտեսական գործունեությունը, որոնցով թուրքական ընկերությունները Ռուսաստանում զբաղվել չեն կարողանա: Նկատենք, որ ՌԴ ներմուծել արգելվող մի շարք ապրանքատեսակներ Հայաստանը եւս արտադրում է. պտուղ-բանջարեղեն, ձկնամթերք եւ այլն: Այսինքն՝ կկարողանա՞նք օգտվել այս իրավիճակից: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցում:

-Ռուսական շուկան մեզ համար առաջնային եւ կարեւոր շուկա է: Այս տարի մենք արդենիսկ օգտագործելով մեր ունեցած հնարավորությունները, զգալի արդյունքների ենք հասել: Եվ դա է պատճառը, որ անցյալ տարվա համեմատ շուրջ 70 տոկոսով ավելացել են արտահանումների ծավաները. այսօրվա դրությամբ շուրջ 71 հազար տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, որի 84 տոկոսը՝ ՌԴ: Այդ գործընթացը շարունակվում է. այս պահին արտահանվում է կաղամբ, ծաղկակաղամբ, խաղող, կանաչեղեն, խնձոր: Առաջիկայում նաեւ կարտոֆիլի արտահանումներ տեղի կունենան:
ՌԴ-ի` Թուրքիայի նկատմամբ կիրառվող սանկցիաները, բնականաբար, լրացուցիչ հնարավորություններ կտա հայկակական ապրանքների արտահանման համար: Այս օրերին նախարարը հանդիպումներ է կազմակերպում արտահանողների հետ: Մասնավորապես՝ անցած ուրբաթ օրը հանդիպում ունեցավ մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության եւ վերամշակման գործով զբաղվող ընկերությունների հետ: Երեկ էլ հանդիպում տեղի ունեցավ պտուղ-բանջարեղեն արտահանողների հետ. քննարկվում են խնդիրները եւ առկա հնարավորությունները: Մենք տիրապետում ենք բոլոր տվյալներին, թե հանրապետության որ մասում ինչ քանակությամբ պտուղ-բանջարեղեն, խաղող, կարտոֆիլ կա: Քննարկվում են բոլոր խնդիրները եւ հնարավորությունները, ու կարծում եմ, որ կկարողանանք նաեւ այդ լրացուցիչ հնարավորությունը եւս օգտագործելով՝ էլ ավելի մեծացնել արտահանումների ծավալները:
- Պարոն Պետրոսյան ասացիք, որ արտահանումների աճ ունեք: Բայց վարունգի, կաղամբի եւ որոշ այլ գյուղմթերքների իրացման հետ կապված խնդիրների մասին գյուղացիները շարունակում են բարձրաձայնել: Ինչո՞ւ:
- Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նման խնդիրներ հիմա կան: Դժվարություններ կային ամռան ամիսներին, որովհետեւ այդ պահին կար մասնավորապես վարունգի արտահանման հետ կապված խնդիրներ: Բայց, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ վարունգի արտահանումն այս տարի մի քանի անգամ գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը: Ինչ վերաբերում է կաղամբի արտահանումանը, ապա այն այսօր էլ շարունակվում է, եւ այդ կապակցությամբ եւս կարելի է ասել խնդիր, որպես այդպիսին, գործնականում չկա: Ձմեռվա ամիսներին էլ սպասվում է, որ կունենանք ջերմատնային բանջարեղենի ավելցուկ: Բայց այդ հարցում եւս որեւէ դժվարություն չի լինի, քանի որ ռուսական շուկա թուրքական բանջարեղենի մատակարարման կրճատումը մեզ համար նոր հնարավորություն է ստեղծում արտահանելու համար: Այդպիսով՝ ՌԴ-ն թուրքական ապրանքների ներկրումն արգելելով, մեզ համար լավ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի արտահանվի կաթնամթերքը, պանիրը: Դրանց վրա սահմանափակումներ էին դրված, մինչդեռ մենք դեռեւս անցյալ տարվանից չիրացված բավականին քանակությամբ պանիր ունենք: Այդ պանրի, կամ, օրինակ, ձկնեղենի արտահանման համար լայն հնարավորություններ են ստեղծվել այսօր:
- Դեռ որքա՞ն պտուղ-բանջարեղեն կա, որը արտահանման համար է նախատեսված:
- Այո, դեռ բավականին լուրջ քանակություններ ունենք արտահանելու. ավելի քան 30 հազար տոննա խաղող դրված են սառնարաններում` պահպանության, որի զգալի մասը արտահանվելու է: Արտահանաման ենթակա կարտոֆիլի լուրջ քանակություններ կան, առաջիկա օրերին կսկսվի արտահանվել սեղանի ճակնդեղ, կաղամբ, գազար: Մեծ քանակությամբ խնձոր է պահպանության դրվել սառնարաններում:
Կարծում եմ՝ արտահանումը կկայունացնի նաեւ մեր շուկայի գները եւ լուրջ եկամուտներ կապահովի հանրապետության, արտահանողների եւ գյուղացիության համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված