ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ.Հանրաքվեն մարդիկ օգտագործում են իրենց կրքերն ապահովելու համար
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. Հանրաքվեն մարդիկ օգտագործում են
իրենց կրքերն ապահովելու համար
«Եթե չկա օրենքի խախտում, շատ սովորական պիտի դիտվի, որ մենք կարողացել ենք հասնել նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտության ձեւ էլ ունենան, կարող են իրենց ասելիքը հասցնել հասարակությանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնած շուրջօրյա ակցիային:
Նա ընդծել է, որ « սահմանադրական փոփոխությունները միտված են հենց նրան, որպեսզի ցանկացած քաղաքական ուժ կամ հասարակություն կարողանա կառավարման պրոցեսին մասնակից դառնալ»:
Դիտարկմանը, թե երեկ Երեւան մտնող ճանապարհները փակ էին,Գ. Սահակյանն արձագանքեց. «Այդ նույն բաղադրատոմսը տարիներ շարունակ լսում ու լսում ենք: Ես հիշում եմ, որ 1988-ին, երբ զորքն էր կանգնած, մարդիկ գալիս ու իրենց տեսակետները հայտնում էին: Այնպես որ տարբեր պատճառներ պետք չի բերել: Ոչ էլ Սահմանադրության ընդունումը կենաց-մահու պայքարի խնդիր է: Դա վերաբերում է բոլորին: Այնպես որ, եթե կընդունվի՝ լավ, եթե չի ընդունվի՝ կյանքը դրանով չի վերջանում: Պարզապես մարդիկ ցանկանում են դա օգտագործել իրենց կրքերն ապահովելու համար:
Հարցին, թե հնարավո՞ր է` Մարտի 1-ի կրկնություն լինի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այն ժամանակ հարթակում հավաքված էին ավելի ամուր քաղաքական գործիչներ և գիտեին, թե որ ինչպես սկսեն ու ինչ արդյունքներ ապահովեն, բայց այս ուժը ավելի շատ քաղաքացիական է, քան քաղաքական:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

