Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ...»

Արխիվ 12-16

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ

«ԱՆԳԼԻԱԿԱՆ  ԹԱԳՈՒՀԻՆ...»

 

««Ոչ»-ի ճակատն ասում է`եթե դուք ասում եք այո սահմանադրությանը, դուք այո ասում եք իշխանությանը, մինչդեռ դա այդպես չէ»,-  այսօր տեղի ունեցած ասուլիսին ասաց ՀՀԿ պատգամավոր քրիստոնեա-դեմոկրատական  կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Ըստ  պատգամավորի` գործող սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ընդդիմությանը կայանալ:

Արդյոք կիսապատերազմող երկրին անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման համակարգը: Կարծիք կա, որ նոր սահմանադրության ընդունվելու դեպքում երկիրը գերագույն գլխավոր հրամանատար չի ունենա: ՀՀԿ պատգամավորն այս մտահոգությանն այսպես պատասխանեց. «Իսկ խաղաղ ժամանակ  ինչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը: Խրամատներով ման գա՞: Դա կարող է անել նաեւ վարչապետը»:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, սակայն, դեմ է նոր սահմանադրության, քանի որ երկրի ղեկավարը դառնում է անգլիական թագուհու կարգավիճակում:

Խոսրով Հարությունյանն էլ հակադարձեց. «Պրն Եղիազարյան, եթե դուք ցանկանում եք դառնալ երկրի նախագահ, բայց  չլինել անգլիական թագուհի, անցկացրեք ԱԺ-ում ձեր մեծամասնությանը»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ