Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍՆ «ԱՅՈ» Է ԱՍՈՒՄ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍՆ «ԱՅՈ» Է ԱՍՈՒՄ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ»

 

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ավարտին հաշվված օրեր են մնացել: Սահմանադրական բարեփոխումներին «կողմ» եւ «դեմ» ուժերը փորձում են օգտագործել վերջին օրերը` իրենց ասելիքը տեղ հասցնելու համար:
Հիշեցնենք` խորհրդարանական խմբակցություններից ՀՅԴ-ը, ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն կողմ են այս բարեփոխումներին եւ հանրությանը կոչ են անում «այո» ասել նոր սահմանադրությանը: «Ժառանգությունը», ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը «ոչ» են ասում սահմանադրական բարեփոխումներին: «Իրավունքը» այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

Պրն Մինասյան, սահմանադրական բարեփոխումներին դեմ «ոչ»-ի ճակատը հայտարարում է` հանրության մեծ հատվածը «ոչ» է ասում սահմանադրական բարեփոխումներին: ՀՅԴ-ի հանդիպումները ի՞նչ են ցույց տալիս:
- Մեր հանդիպումները մարզերում ցույց են տալիս, որ հանրության մեծ մասն «այո» է ասում նոր սահմանադրությանը: Ընդ որում` մեր հանդիպումները փոքր չեն` ամենաքիչը 300-400 հոգանոց: Երբ քաղաքացին լսում է, ուզում է հասկանալ նախագծի էությունը, իր դիրքորոշումը նոր սահմանադրության հանդեպ փոխում է: «Ոչ»-ը բովանդակազուրկ է եւ հանրությանն ասում է` քանի որ դեմ եք Սերժ Սարգսյանին, դեմ քվեարկեք այս նախագծին: Ու դրանից հետո չի շարունակում: Եթե դեկտեմբերի 6-ին հանրությունը «ոչ»-ը քվեարկեց եւ դեկտեմբերի 7-ին արթնացավ գործող սահմանադրության շրջանակներում, Բաղրամյան 26-ը դատարկվա՞ծ է լինելու: Այդ սխալ ու թյուր կարծիքը հանրության մեջ սերմանելը վատ է: Ամենավատը, սակայն, այն է, որ այդ ամենն արվում է թշնամությամբ ու ատելությամբ: Սա խոսում է մեր երկրում հասարակական-քաղաքական լուրջ մշակույթի ավերման մասին:
- «Ոչ»-ի ճակատին հարող մի քանի լրատվամիջոց գրել էր, որ ՀՅԴ-ի մի քանի մարզային հանդիպումների ընթացքում «ոչ»-ի կողմնակից մի քանի ուսուցիչ քննադատել են դաշնակցությանը`ասելով. «Իշխանություններից պրծանք, հիմա էլ դուք եք «այո» քարոզում: Մենք «ոչ» ենք քվեարկելու»:
- Ես չգիտեմ` խոսքն ինչի մասին է: Բայց ո՞վ ասաց, որ բոլորը պետք է «այո» ասեն նոր սահմանադրությանը: Մենք նպատակ չունենք մարդկանց ճնշելու, որ ասեն «այո»: Մեր հանդիպումները նախապես կազմակերպված «այո»-ների շքերթ չէ: Ընդհակառակը, ցանկանում ենք մտահոգ քաղաքացիների հանդիպել` հասկանալու ինչ հիմքով են «այո» կամ «ոչ» ասում:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ՏԵՍՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՎԱՏ ՎԻՃԱԿԸ»

-Կարծիք կա, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանության համար միջոց է` պարզելու հանրության տրամադրվածությունն իրենց հանդեպ: Պատահական չէ, որ անգամ ընտրակաշառք չի բաժանվելու, որի մասին վերջերս հայտարարել է նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
- Եթե իշխանությունն այնքան վստահություն ունենա հանրության շրջանում, ապա ինչո՞ւ էր նախաձեռնում սահմանադրական բարեփոխումները: Իշխանությունն էլ է տեսնում երկրի վատ վիճակը:
- Բայց արդյո՞ք հանրաքվեի միջոցով կարելի է ստուգել հանրության տրամադրությունը:
- Չի կարելի ստուգել: Սերժ Սարգսյանը չի հայտարարել, որ եթե հանրաքվեն բացասական արդյունքներ արձանագրի, ինքը հրաժարական կտա: Ընդհակառակը, նա ասել է` ես կողմնակից էի կիսանախագահական համակարգին, բայց քանի որ պառլամենտական համակարգ պահանջում են քաղաքական ուժերի եւ հանրության մեծ մասը, ունեմ երկու հարց` եթե խորհրդարանական կառավարման համակարգով լուծվում են ներքին ու արտաքին անվտանգության խնդիրները, իրացրեք, դրեք հանրաքվեի: Սերժ Սարգսյանը վերջում է եկել համոզման, որ խորհրդարանական կառավարումը լավագույն համակարգերից է: Ի դեպ, ՀՅԴ-ն այս համոզման վրա ունեցել է իր ազդեցությունը: Դեկտեմբերի 6-ին հանրաքվեն տեսակետ է այն ուժերի հանդեպ, որոնք իրենց նախընտրական ծրագրում կառավարման խորհրդարանական ձեւ էին ամրագրել, բայց հիմա ասում են `«ոչ»: Այ սա իրենց ծրագրերի հանդեպ կարող է դիտարկվել չափորոշիչ:
- 1918-1920 թթ-ին Հայաստանի առաջին հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգ էր, սակայն, ըստ ընդդիմախոսների, դա չփրկեց հանրապետությունը խորհրդայնացումից:
- Եթե պատմությանն է անդրադարձ կատարվում, թող մինչեւ վերջ ճշմարտությունը ներկայացվի: 1918 հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով Հայաստանն անկախացավ եւ Հայաստանին հատկացվեց 12.000 քկմ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում (նկատի ունենալով Մուդրոսի զինադադարը, օսմանյան կայսրության փլուզումը) հայկական բանակն իր տարածքները հասցրեց 70.000 քկմ: Դրանից հետո` մեկ տարի անց` 1919 թ-ի վերջում եւ 1920-ի սկզբում, քեմալական Թուրքիայի հետ բոլշեւիկյան արշավանքները ոչնչացրին ամբողջ պետականության հենասյուները` կազմաքանդեցին բանակի բարոյահոգեբանական վիճակը: Մենք ունեցանք քեմալական Թուրքիա, որն ագրեսիվ էր տրամադրված Հայաստանի անկախության հանդեպ, մուսաֆաթական Ադրբեջան, որը փորձում էր Նախիջեւանը, Զանգեզուրը, Արցախն իրենով անել, եւ բոլշեւիկյան Ռուսաստանը, որին Հայաստանը հետաքրքրում էր որպես տարածք` բոլշեւիզմը տարածելու համար: Էլ չեմ խոսում մենշեւիկյան Վրաստանի մասին, որն անգամ Հայաստանի խորհրդայնացումից հետո փորձել է Հայաստանի հյուսիսից մաս պոկել` պահանջելով Լոռին: Այդ իրավիճակում Հայաստանը կարողացել է երկու տարի պահպանել իր անկախությունը եւ փոխանցել: Ու փոխանակ սրա մասին խոսեն, մեջբերում են Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական ուժ չունի: Անգամ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը նույն գծով է անցնում, ինչպես այսօր: Ամեն մեկն իր վրայով է պատմությունը ներկայացնում: Հրանտ Բագրատյանը հայտարարում է…

«ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՍՔԸ ՓՈԽԵՑ, ԵՐԲ ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆԻ ՀԱՏՈՐՆԵՐԸ ՏԱՐԱ»

-Հայտարարում է, որ դաշնակցությունը կերել է առաջին հանրապետությունը:
- Չէ: Ասում էր` առաջին հանրապետության կորստի պատճառը խորհրդարանական կառավարկան համակարգն է, որի մասին ասել է Սիմոն Վրացյանը: Ես Սիմոն Վրացյանի վեցհատորյակը տարել եմ ուղիղ եթեր եւ ասել եմ Բագրատյանին` ցույց տվեք` որտեղ է նման բան ասել Վրացյանը: Նա խոսքը փոխեց: Ասում է` ես չեմ ասել, որ դա Սիմոն Վրացյանն է ասել: Դա իմ հետեւությունն է:
- «Ոչ»-ի ճակատն Ազատության հրապարակում սկսում է քաղաքացիական անհնազանդություն…
- Քաղաքացիներ են, իրենց տեսակետներն են արտահայտում: Բայց դա պետք է անեն միայն օրենքի եւ սահմանադրության շրջանակներում: Նրանց (նկատի ունի «ոչ»-ի խմբ.) պատասխանատվության վրա է մնում պետության ու պետականության հետագա ընթացքը, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների հարցը: Եթե որեւէ քաղաքացի «ոչ»-ի հորդորների ներքո ենթարկվեց օրենքով նախատեսված պատասխանատվության, իրենք պետք է դրա համար պատասխան տան:
- ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբավորման մասին ինչ կասեք: Ըստ ձեզ` սա Հայաստանն ապակայունացնելու արտաքին, թե՞ ներքին պատվեր է:
- Չեմ ուզում որեւէ բան ասել: Քրեական գործը հարուցված է, քննությունը կկատարվի, նոր կանդրադառնանք դրան:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված