Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՀԱԿ ԱՆԴԱՄԸ ՔԱՐ ԳՑԵՑ ՀՅԴ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ԲՈՍՏԱՆԸ

Արխիվ 12-16

«ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ.

ՀԱԿ ԱՆԴԱՄԸ ՔԱՐ ԳՑԵՑ ՀՅԴ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ԲՈՍՏԱՆԸ


 

Ազատության հրապարակում շարունակվում է  «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը, որին մասնակցում են շարքային քաղաքացիներ, քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք` «Ոչ»-ի ճակատը  դեմ է սահմանադրական բարեփոխումներին, կոչ է անում   իշխանությանը չեղյալ համարել  այն, ինչպես նաեւ պահանջում է  գործող իշխանությունից հրաժարական: Խոսքով հանդես եկան «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները:

Հետաքրքրական է, որ  եթե «ՈՉ»-ի ճակատի մյուս ուժերը`  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, ԱԻՄ-ը, «Ժառանգություն»-ը, «Նոր Հայաստան»-ը,   ներկայացվել էին իրենց առաջնորդների մակարդակով, ՀԱԿ-ը մասնակցում է միայն վարչության անդամով` Վլադիմիր Կարապետյանով: Իսկ ԱԺ ամբիոնից ամեն օր կոկորդ պատռող եւ շատ հաճախ սուտ թվեր ներկայացնող ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեվոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ներկա չէին: ՀԱԿ միակ անդամ Վ. Կարապետյանը ի տարբերություն «Ոչ»-ի ճակատի մյուս ուժերի, որոնք թիրախավորել են միայն գործող իշխանությանը, նա անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումներին կողմ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Մասնավորապես, ինչո՞ւ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն արձագանքում ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումների մասին ընդդիմադիրների արձագանքին: «Դավաճան են, ծախվածներ են»,- զայրացած արձագանքեցին  քաղաքացիները:

Ըստ էության ՀԱԿ-ի միայն վարչության մակարդակով ներկայացված լինելը եւս մեկ անգամ վկայում է, որ  նախորդ մեր վերլուծությունը կարծես ճիշտ է: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մրցակցում են  «Ոչ»-ի շարժման լիդերությունն իրենց ձեռքը վերցնելու համար:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ