ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԱՐԴԻԿ ՍԻԲԻՐՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ, ԻՆՉՈ՞Ւ ԻՐԵՆՑ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉՍՏԱՆԱՆ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԱՐԴԻԿ ՍԻԲԻՐՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
ԵՆ, ԻՆՉՈ՞Ւ ԻՐԵՆՑ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՉՍՏԱՆԱՆ»
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում որոշ տվյալներ հրապարակեց փոխհատուցված ավանդատուների մասին:
Նախորդ տարի 62.000 քաղաքացու ավանդի փոխհատուցում տրվել է: Այս տարի հաշվառվել է 12.000 տարեց, որոնցից 8000-ն արդեն փոխհատուցում ստացել է: 4000 էլ պետք է ստանա: «Բայց այս ամենին զուգահեռ հաշվառումները շարունակվում են: Բացի այդ` 12.000 քաղաքացի էլ սահմանամերձ բնակավայրերից է հաշվառվել: Ավանդների փոխհատուցում ստացել է նաեւ մոտ 3500 ազատամարտիկ»,-մանրամասնեց գործադիրի անդամը:
ԵԿՄ վարչության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Մխիթարյանն էլ հորդորեց գործադիրին հետագայում մտածել նաեւ բոլորի ավանդները վերադարձնելու մասին: «Մարդիկ սիբիրներում աշխատել են, ինչո՞ւ նրա ժառանգները չստանան: Պետք է սրա մասին էլ մտածեն»,- ասաց պրն Մխիթարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
