Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԹՈՂ ԻՐ ԿՈՂՔԻ ՆՍՏՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՀԱՄՈԶԻ «ՈՉ» ԱՍԵԼ»

Արխիվ 12-16

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԹՈՂ ԻՐ ԿՈՂՔԻ ՆՍՏՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ  ՀԱՄՈԶԻ «ՈՉ» ԱՍԵԼ»

 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ  մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն  այսօր «Մեդիա» կենտրոնում  խոսեց սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի մասին: «Մեզ համար «Այո»-ի քարոզչությունը կյանքի և մահվան հարց չէ: Իշխանությունը անելու է ամեն ինչ, որպեսզի այս հանրաքվեն անցնի որակյալ»,- ասաց խորհրդարանի փոխնախագահը:

Խոսելով  Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին` փոխխոսնակն ասաց, որ  Հայաստանի տնտեսության վրա անդրադառնում են  թե՛ արտաքին մարտահրավերները, թե՛  կոռոուպցիան:  «Իրավունք»-ը ասուլիսի ավարտից հետո մի քանի հարց ուղղեց ԱԺ փոխնախագահին:

-Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը  «Ոչ»-ի ճակատի վերջին հանրահավաքին  հայտարարել էր, որ   իշխանության մեջ կան պաշտոնյաներ, որոնք  դեմ են  խորհրդարանական  կառավարման համակարգին: Կմանրամասնեք` ովքե՞ր են այդ  իշխանավորները:

-Արամ Մանուկյանին ասեք` թող այնպես անի, որ իր խմբակցությունը  դեմ քվեարկի սահմանադրական բարեփոխումներին  նոր  արի մեր խնդիրներով զբաղվի:

-Պարոն Շարմազանով, հստակեցնենք` ՀԱԿ խմբակցության քարտուղարի հայտարարությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է:

-Ես Արամ Մանուկյանին հորդորում եմ  իր  խմբակցության հարցերով զբաղվել, իր կողքին նստող   պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին  համոզել «ոչ» ասել: Լյուդմիլա Սարգսյանը «այո»-ի կողմնակից է:

Շարունակությունը` «Իրավունք»-ի 02.12. 2015 թ-ի համարում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ