Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԱԶԻՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ՀԻՄԱ ՍԿՍԵՆՔ ԻՐԱՐ ՈՒՏԵ՞Լ»

Արխիվ 12-16

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԱԶԻՎ ԱՆԿԱԽ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԵՆՔ, ՀԻՄԱ ՍԿՍԵՆՔ ԻՐԱՐ ՈՒՏԵ՞Լ»

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր «Իրավունք»-ը  պարզեց`«Նոր Հայաստան» ճակատը կկարողանա՞ իր շուրջ մոոբիլիզացնել հանրությանը, եթե հաշվի առնենք, որ կա որոշակի դժգոհություն իշխանությունից: «Ոչ, չի լինի: Խնդրում եմ «մոբիլիզացիա» բառը  հանել ձեր բառապաշարից:  Մոբիլիզացիա կարող է լինել, աստված մի արասցե, պատերազմի ժամանակ:  Մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք: Չի կարելի երկու անգամ նույն գետը մտնել` նկատի ունեմ մարտի մեկը»,- ասաց քաղաքական գործիչը:

ԱԺ փոխնախագահի խոսքով`  այսօրվա արագ զարգացող աշխարհաքաղաքական  իրողություններում մեր տարածաշրջանում անվտանգության գործառույթը դառնում է   ամենակարեւորը: «Հազիվ երրորդ անկախ հանրապետություն ունենք,  հիմա պետք է սկսենք իրար ուտե՞լ: Իշխանություն ես ուզում, արի ընտրություններում հաղթի գնա: Ես իմ աթոռն ամեն գնով չեմ պահում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Մեր մյուս հարցին` ինչ գնահատական կտա ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբավորմանը, որի  հեռահար նպատակների մասին տարբեր կարծիքներ են հնչում, Շարմազանովը գնահատական չտվեց, քանի որ դա իրավական խնդիր է: «Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի գնահատականի կարիքը չկա, քանի որ նախաքննություն է գնում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ