«ԵԹԵ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ «ՈՉ» ՔՎԵԱՐԿԵՑ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՅՈԹԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ը ԴԱՏԱՐԿՎԱ՞Ծ Է ԼԻՆԵ
Արխիվ 12-16«ԵԹԵ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ «ՈՉ» ՔՎԵԱՐԿԵՑ,
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՅՈԹԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ը ԴԱՏԱՐԿՎԱ՞Ծ Է
ԼԻՆԵԼՈՒ»
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել: Սահմանադրական բարեփոխումներին կողմնակից «կողմ» եւ «դեմ» ուժերը փորձում են օգտագործել վերջին օրերը` իրենց ասելիքը տեղ հասցնելու համար:
Հիշեցնենք` խորհրդարանական խմբակցություններից ՀՅԴ-ը, ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն կողմ են այս բարեփոխումներին եւ հանրությանը կոչ են անում «այո» ասել նոր սահմանադրությանը: «Ժառանգությունը», ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը` «ոչ» են ասում սահմանադրական բարեփոխումներին:
«Իրավունք»-ը այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»-ի ճակատը հայտարարում է` հանրության մեծ հատվածն «ոչ» է ասում սահմանադրական բարեփոխումներին: ՀՅԴ-ի հանդիպումները ի՞նչ են ցույց տալիս:
- Մեր հանդիպումները մարզերում ցույց են տալիս, որ հանրության մեծ մասն «այո» է ասում նոր սահմանադրությանը: Ընդ որում` մեր հանդիպումները փոքր չեն` ամենաքիչը 300-400 հոգանոց: Երբ քաղաքացին լսում է, ուզում է հասկանալ նախագծի էությունը, իր դիրքորոշումը նոր սահմանադրության հանդեպ փոխում է: «Ոչ»-ը բովանդակազուրկ է եւ հանրությանն ասում է` քանի որ դեմ եքՍերժ Սարգսյանին, դեմ քվեարկեք այս նախագծին: Ու դրանից հետո չի շարունակում: Եթե դեկտեմբերի վեցին հանրությունը «ոչ»-ը քվեարկեց եւ դեկտեմբերի յոթին արթնացավ գործող սահմանադրության շրջանակներում, Բաղրամյան 26-ը դատարկվա՞ծ է լինելու: Այդ սխալ ու թյուր կարծիքը հանրության մեջ սերմանելը վատ է: Ամենավատը, սակայն, այն է, որ այդ ամենն արվում է թշնամությամբ ու ատելությամբ: Սա խոսում է մեր երկրում հասարակական-քաղաքական լուրջ մշակույթի ավերման մասին:
Շարունակությունը` «Իրավունք»-ի 01.12. 2015 համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

