ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՍՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ»
Արխիվ 12-16ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՍՐԻ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ»
«Իրավունք»-ն այսօր արեւելագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեց` հնարավոր է Թուրքիան Ռուսաստանին հարվածելու համար սրի իրավիճակը արցախյան հակամարտության ճակատում: «Չեմ կարծում` սրացում լինի, քանի որ դա այդքան էլ հեշտ խնդիր չէ»,- ասաց արեւելագետը:
Արդյոք Ռուսաստանի պետ դուման կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագիծը, եւ արդյոք այս պահին մեր ռազմավարական դաշնակիցը Ցեղասպանության հարցը շահարկում է: Մանուկյանի խոսքով` միայն ԱՄՆ-ն չէ, որ շահարկում է Հայոց ցեղասպանության հարցը, այլեւ ՌԴ-ն: «Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը ՌԴ-ի պետ դումայում շատ բան ցույց կտա: Մենք կհասկանանք` ՌԴ-ի որ խմբակցության հետ խնդիր ունենք, որի հետ պետք է աշխատենք: Եվ ամենակարեւորը` թող ընդունվի այդ օրինագիծը, քանի որ մեզ համար կարեւոր է օրինագծի ընդունումը»,- եզրափակեց վերլուծաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

