Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ "ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐՎԱԿ"

Արխիվ 12-16

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ "ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐՎԱԿ"


 

Art comedy թատերախումբը "Կախարդական սրվակը"  զվարճալի-ուսուցողական  ներկայացմամբ  որոշել է գունավերել փոքրիկների օրը: Այդ մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց թատերախմբի գեղարվեստական ղեկավար Անահիտ Թոփուզյանը, շեշտելով, որ ներկայացումը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 7-ին՝ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնի բեմում: "Art comedy թատերախումբը  իր սկիզբը մեկնարկել է դեռ 2014-ին: Թիմը հիմնվել է բացառապես երիտասարդների ջանքերով, թիմում բոլորս երիտասարդներ ենք: Այսօր շատ քիչ են ստեղծվում մշակութային արժեքներ, թերեւս մեր թատերախումբը փորձում է ստեղծել եւ ստեղծագործել հանուն բարձր մշակութային արժեքների: Մենք հանդես ենք եկել բազում ներկայացումներով, տարբեր թատրոններում, ինչպիսին են՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի փոքր բեմը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, մենք մեր ներկայացումներով բախտ ենք ունեցել շրջելու Հայաստանի մարզերով": Թատերախումբը ամենապահանջկոտ հանդիսատեսին գոհացնելու փորձառություն ունի, Եվգենի Շվարցի ՛՛Երկու թխկենի՛՛ համանուն ստեղծագործության հիման վրա հեքիաթը թատերախումբը արդեն հանձնել է փոքրիկ հանդիսատերի դատին: Անահիտ Թոփուզյանը խոսեց նաեւ դժվարությունների մասին, որոնք հաղթահարել են առանց ընկճվելու."Մեր թիմում հանդես են գալիս բացառապես մասնագետ երիտասարդներ: Ինչպես յուրաքանչյուր երիտասարդական թիմ այդպես էլ մենք ունեինք դժվարություններ, բայց մեզ օգնության ձեռք մեկնողներ գտնվեցին: Մեզ աջակից հանդիսացավ Gayluk.am կազմակերպությունը, որոնք ևս ունեն անակնկալ մեր ամենապահանջկոտ հանդիսատեսի համար: Բոլորիդ մեծ սիրով սպասում ենք",-նշեց թատերախմբի գեղարվեստական ղեկավարը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ