Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով

«ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԿՈՉՎԻ»

Արխիվ 12-16

«ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԿՈՉՎԻ»

 

«Սա Հայաստանն է եւ վերջ» այս խոսքերը պատկանում են ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին, ով Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին, կազմելով կամավորական ջոկատ, կյանքի գնով պահպանեց արցախյան հողը: Հերոսի համար Արցախն այն տարածքն էր, որը կորցնելուց հետո կկործանվեր ամբողջ հայությունը: Ուրեմն պետք էր պայքար, որը թշնամուց կազատագրեր Արցախը եւ կապահովեր հայության լինելիությունը: Շնորհիվ նրա եւ իր նման հայ հերոսների` այսօր Արցախն ազատագրված է, հայի տեսակը կա ու ապրում է: Լ. Ազգալդյանն ինքն իր սխրանքով բացեց հերոսական ուղին, որով դեռ երկար տարիներ կդաստիարակվեն սերունդներ եւ օրինակ կլինի նրանց համար: Իսկ ինչպե՞ս է ժողովուրդը գնահատում մեր հերոսին... Գնահատե՞լ... Մինչեւ այսօր Հայաստանում չկա նրա անունով փողոց, դպրոց, հուշամեդալ, ու այսքանից հետո հերոսը գնահատվում է...
Նոյեմբերի 22-ին Լ. Ազգալդյանը կդառնար 73 տարեկան, եւ սա առիթ դարձավ, որ կրկին բարձրացվի նրա անունով փողոց անվանելու հարցը: Լավ է, գոնե, տարին մեկ անգամ հիշվում են այն մարդիկ, որոնց շնորհիվ պահպանվեց երկրի անկախությունը:
Անդրադառնալով Լ. Ազգալդյանի անունով փողոց անվանելու կոչերին` «Իրավունքը» զրուցեց մշակույթի որոշ գործիչների հետ:

 

 

«ՄԻՆՉ ՄԱՐԴԻԿ ՃԱՄԱՐՏԱԿՈՒՄ ԷԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ՍԿՍԵՑ ԶԵՆՔԵՐ ՍՏԵՂԾԵԼ»

«Կարին» ավանդական երգի պարի հիմնադիր, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ.
- Լ. Ազգալդյանին նույնիսկ Ազգային հերոսի կոչում չի շնորհվել, էլ ինչի՞ մասին է խոսքը, նա նույնիսկ Եռաբլուրում չի հուղարկավորված: Երեւի, մեկ անգամ եւս պետք է ներկայացվի նրա կենսագրությունը, անցած մարտական ուղին եւ կատարած աշխատանքը: Նա 27 գյուղ է ազատագրել, առաջինն էր, որ կարեւորեց ազգային բանակ ունենալու գաղափարը, ինչը հետագայում վերագրվեց ուրիշներին: Պետք է վերհանել այդ մարդու սկզբունքայնությունը, մարդ ով գիտեր, որ 1988 թվականին Արցախյան շարժումը վերածվելու է պատերազմի, ու մինչ մարդիկ ճամարտակում էին Թատերական հրապարակում, Ազգալդյանն սկսեց զենքեր ստեղծել: Հայ արդի իրականության մեջ առաջին զենք ստեղծնողները նա ու իր ընկերներն էին: Իսկ այսօր նրա անունով փողոց ու դպրոց չկա, միայն մի քանի դպրոց իրենց նախաձեռնությամբ ռազմագիտության կաբինետներն անվանակոչել են Լ. Ազգալդյանի անունով, սա միայն անհատների նախաձեռնություն է... Նրա անունով փողոց անվանելու հարցը առաջին անգամ չէ, որ բարձրացվում է, նրա ե՛ւ 60, ե՛ւ 70-ամյակներին այդ հարցը եղել է: Չգիտեմ, եթե մեր երկրում որեւէ բան փոխվել է, գուցե, այս դեպքում էլ բան փոխվի:

 

 

 

«ԿՈՂՄ ԵՄ, ՈՐ Լ. ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓՈՂՈՑ ԼԻՆԻ»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ.
- Կողմ եմ, որ Լեոնիդ Ազգալդյանի անունով Երեւանում փողոց լինի, հարց բարձրացվեց Լենինգրադյան փողոցն անվանել նրա անունով: Մենք մի փոքր սովորություն ունենք, որ արդեն անվանակոչված փողոցները վերանվանում ենք: Շատ փողոցներ կան, որ անուն չունեն եւ կարող են անվանել Լ. Ազգալդյանի անունով: Իսկ Լենինգրադյան հասկացությունը, այն երեւույթներից մեկն է, որ յուրաքանչյուր քաղաքի համար պատվաբեր է:

 

 

 

 

 

 

 

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿՈՎ ԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ»

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արցախյան պատերազմի մասնակից, երգահան ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ.
- Մեր քաղաքի փողոցներում կան մեծ ցուցապաստառներ, որոնց վրա տարբեր ոլորտների ներկայացուցիչների նկարներն են` շախմատիստներ, ֆուտբոլիսներ, իսկ մեր հերոսներից ոչ մեկը չկա: Սերունդը ճանաչում է միայն նրանց, օլիգարխներին եւ երկրորդական մարդկանց, սա մեծ ցավ է: Լեոնիդ Ազգալդյանն արժանի է, որ իր անունով ունենա փողոց, դպրոց, որտեղ երեխաները կիմանան ովքեր են իրենց իրական հերոսները: Ի վերջո, երեխաները նրանց օրինակով են դաստիարակվում, այլ ոչ թե օլիգարխների: Մենք դաստիրարակվել ենք ֆիդայիների հերոսական սխրանքերով: Այո՛, հայ հերոսների անուններով պետք է լինեն փողոցներ. այնքան փողոցներ կան, որ անհասկանալի է, թե ում անունով են անվանել: Միեւնույնն է, եթե համապատասխան մարմիններն ուշադրություն չդարձնեն այս հարցին, այն պետք է կրկին բարձրացվի:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված