Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԱՐԵՎԵԼԱԳԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵԼ

Արխիվ 12-16

ԱՐԵՎԵԼԱԳԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵԼ

 

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը կարծում  է, որ  Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը ցույց տվեց`ոչինչ բացառել չի կարելի: «Քիչ հավանական եմ համարում Ռուսաստան- Թուրքիա պատերազմը, բայց ոչինչ բացառել չի կարելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց  պրն Մանուկյանը:

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո վերլուծանի խոսքով` Թուրքիայի ներքին իրավիճակը սրվեց` քրդական գործոնն է սրվել Թուրքիայու,  լրագրողներ են ձերբայալվում,   քուրդ ակտիվիստ սպանվեց Դիարբեքիրում: Այսինքն` պետությունը  սեղմում է այն ոլորտները, որտեղ քիչ թե շատ ազատություն էր տվել»,- ասաց  Սուրեն Մանուկյանը:

Արեւելագետը կարծում է, որ  գոնե այսուհետ ՌԴ-ն Թուրքիային կդիտարկի աշխարհաքաղաքական տեսանկյունից, ոչ թե բիզնես շահերի տեսանկյունից:

«Իրավունք»-ի հարցին` արդյոք Հայստանը կարող չեզոք դիրքում մնալ եւ չներքաշվել  ռուս-թուրքական  կռվում, Սուրեն Մանուկյանն այսպես պատասխանեց. «Շատ է հնչում կարծիք, թե ինչու Հայաստանը պետք է   հայտարարություն անի  եւ դատապարտի Թուրքիային ռուսական ինքնաթիռտ խփելու համար: Բայց դրա կարիքը չկա, քանի որ Հայաստանի դիրքորոշումն արդեն իսկ պարզ է: Հայտարարություն անելը գուցե մեր երկրին ներքաշի ավելորդ խնդիրների մեջ:  Երկրորդ  տեսակետը, որը հնչում է, սա է` թող լինի ռուս-թուրքական պատերազմ, որպեսզի մեր հողերը ազատագրեն ու սկուտեղի վրա մատուցեն մեզ: Բայց եթե լինի այդ  պատերազմը, դա Հայաստանի  համար ամենամեծ դժբախտությունը կլինի, քանի որ մենք  կամա-ակամա կներքաշվենք դրա մեջ: Հետեւաբար, ես կոչ եմ անում  մեր հանրությանը մի կողմ թողնել հայդուկային տրամադրությունները»:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ