Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՆԱԽ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ, ՀԵՏՈ ԽԾԲ-ԻՆ. ԻՆՉՊԻՍԻ ՊԱՏԿԵՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՆԱԽ  ԳՈՐԾԱՏՈՒԻՆ, ՀԵՏՈ ԽԾԲ-ԻՆ. ԻՆՉՊԻՍԻ ՊԱՏԿԵՐ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

 

Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանն այսօր  լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանում զբաղվածության խնդիրների մասին: Նրա խոսքով` զբաղվածների եւ գործազուրկների թիվը պարզելու համար ԱՎԾ-ի հարցմանը մասնակցում են 15-70 տարեկան քաղաքացիներ: ԱՎԾ-ը հարցում իրականացնելիս  առաջնորդվում է հետեւյալ  կատեգորիաներով` զբաղվածներ, գործազուրկներ, որոնք աշխատանք չունեն, բայց փնտրում են, եւ աշխատանք չունեցողները եւ աշխատանք չփնտրողները:

Տիկին Քալանթարյանի խոսքով` այս տարվա երկրորդ եռամսյակի  համաձայն` Հայաստանի աշխատանքային ռեսուրսը  2, 1 միլիոն  է, որը նախորդ տարվա համեմատ  հինգ տոկոսով պակաս է: «Իսկ ընդհանուր առմամբ երկրի աշխատուժը 63%-ն է, որի մեջ մտնում են  աշխատանք ունեցողները եւ գործազուրկները`  աշխատանք չունեցողները, բայց փնտրողները:  37%-ը աշխատանք  չունեն եւ չեն էլ փնտրում են: Նրանք ուսանողներն են, տնային հոգսերով զբաղվածները, կենսաթոշակային տարիքի քաղաքացիները»,- մանրամասնեց  բանախոսը:

ԱՎԾ-ի ներկայացուցչի խոսքով` Հայաստանում 1, 100.000 մարդ աշխատանք ունի:  Նրանք փաստացի զբաղվածներն են:

Ինչ եղանակով են մեր քաղաքացիներն աշխատանք փնտրում: Լուսինե Քալանթարյանի պարզաբանմամբ, եթե տարիներ առաջ  քաղաքացիները ԽԾԲ-ով էին աշխատանք փնտրում, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է` աշխատանք փնտրողը դիմում է գործատուին: Եթե գործատուից բացասական պատասխան է ստանում, գործազուրկը  փորձում է ԽԾԲ-ով աշխատանք փնտրել:

2014 թ-ի համեմատ զբաղվածների թիվը նվազել է  8,5%-ով, նախորդ եռամսյակի համեմատ` երկու տոկոսով: Զվաղվածները հիմնականում 35-40 տարեկաններն են:

Հայաստանում գործազուրկները`  242.000 են: Նախորդ եռամսյակի համեմատ գործազուրկների թիվը նվազել է յոթ տոկոսով, նախորդ տարվա համեմատ`  3,5 %-ով:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ