Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԱՎԵՐԱՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՎԻՎ. «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՎԱԾ ՁԵՎՈՎ»

Արխիվ 12-16

ԱՎԵՐԱՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՎԻՎ. «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՎԱԾ

ՁԵՎՈՎ»

 

«Իրավունք»-ը գրել էր, որ ավերատարանական եկեղեցու հոգեւոր նախկին հովիվ Արմեն Միքայելյանը դիմել էր վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք` Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանն եւ մի խումբ աշխատակիցներ ընդդեմ ավետարանչական ընկերության հայց էին ներկայացնել` իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր Միքայելյանի  ու նրա համախոհների հայցը: Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այսօր «Իրավունք»-ը Արմեն Միքայելյանից տեղեկացավ, որ վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի ու վերաքննիչի կայացրած որոշումը: Հովվի համար, սակայն, սպասելի էր վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Ավելին` ավետարանչական ընկերակցությունը Արմեն Միքայելյանի խոսքով` 500.000 դրամ  է գանձել  իրենից ու մյուս աշխատակիցներից` իր փաստաբանի ծախսերը փոխհատուցելու համար. «Նոյեմբերի չորսին եղել է որոշում գումարի գանձման  մասին որոշումը, սակայն առանց մեզ նախօրոք տեղյակ պահելու` հին օր հետո  ստանում ենք ծանոցում` թե յուրաքանչյուր աշխատակից պետք է վճարի 500.000 դրամ: Ավելին` անգամ փաստաբանիս ծանուցում չի եկել այդ գումարի վճարման մասին: Միանգամից ԴԱՀԿ էին դիմել: Բայց, ինչեւէ մենք մուծեցինք այդ գումարը»:

Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, ով ավետարանչական ընկերակցության շահերն է պաշտպանում, հովվի կարծիքով`  գործի  վերջնական ընթացքն արագացրել է:

Հովիվն ու մյուս աշխատակիցները դիմելու են ՄԻԵԴ, որպեսզի  ամբողջ աշխարհը տեսնի` ինչպիսի գործունեություն է ծավալում ավետարանչականը Հայաստանում: «Ավետարանչականի բոլոր տնօրենները հետաքրքրված են: Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի` պրն Խանջյանի հետ հանդիպեցի, բայց նա ինձ ասաց` իրավաբանները թույլ չեն տալիս իրեն ինձ հետ խոսելու: Ես փաստեր էի ներկայացնելու ավետարանչական ընկերակցության անօրինական գործունեության մասին»,- եզրափակեց Արմեն Միքայելյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ