«ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՄ ԱԽՊԵՐՆ Է, ԲԱՅՑ...». ՕԵԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ «ԱՅՈ» Է ԱՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16«ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՄ ԱԽՊԵՐՆ Է, ԲԱՅՑ...».
ՕԵԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ «ԱՅՈ» Է ԱՍՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանից «Իրավունք»-ը պարզեց` ի՞նչ համայնքի բնակիչները կողմ են, թե՞ դեմ նոր սահմանադրության նախագծին: « 60%-անոց «այո»»,-ասաց գյուղապետը:
«40%-անոց էլ` «ո՞չ»:
- Դե միշտ էլ էդպես կլինի:
- Ինչո՞ւ են Փանիկ համայնքի բնակիչները «այո» ասում սահմանադրությանը:
- Բարեփոխումներին ծանոթացել են, հասկացել են` ինչ-որ բան կարելի է փոխել: Դրա համար 60%-ն «այո» է ասելու:
- Իսկ փանիկցիներն ընթերցե՞լ են սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
- Լրիվ: Կրթված մարդիկ են մեզ մոտ բոլորը: Բոլորի ձեռքում էլ կա նախագիծը: Տարել եմ դրել եմ խաղասենյակում:
- Խոսվում է այն մասին, որ «Այո» են ասում սահմանադրության նոր նախագծին, քանի որ ինչ-ինչ ճնշումներ կան:
- Չէ: Սա այն գյուղն է, որտեղ պարտադրել հնարավոր չէ:
- Իսկ սահմանադրական բարեփոխումներին դեմ եղողներն ինչո՞ւ են «ոչ» ասում նոր սահմանադրությանը:
- «Ոչ» ասողներ դեռ կոմունիստների, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ կային:
- Փաստորեն, ընդդիմությունն ակտիվ է ձեր համայնքում:
- Չէ, չէ: Մեր գյուղում այդքան ընդդիմություն չկա:
- Ըստ Ձեզ` ի՞նչ է փոխվելու նոր սահմանադրության ընդունվելու դեպքում:
- Հուսանք` բարեփոխումներով բարեփոխումներ կլինեն:
- Դուք ՕԵԿ անդամ եք, ինչպե՞ս եք «այո» ասում սահմանադրությանը:
- Հետո ինչ, որ ես ՕԵԿ անդամ եմ: Արթուր Բաղդասարյանն իմ լավ ախպերն է:
- Բայց ՕԵԿ-ն ասում է«ոչ» սահմանադրական բարեփոխումներին:
- Իմ կուսակցությունը չի կարող «ոչ» ասել: Լավ, սպասե՛ք, ես ձեզ ասեմ: Իմ կուսակցությունը կարող է «ոչ» ասել, բայց Փանիկի գյուղապետը «այո» կասի նոր սահմանադրությանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

