Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով

«ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ԵՎ ԱՅԴ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՏԵՍԱԳՐԵԼ ԷՐ ԻՆՏԻՄ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ԵՎ ԱՅԴ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՏԵՍԱԳՐԵԼ ԷՐ ԻՆՏԻՄ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

 

«Իրավունքը» անդրադարձել է սեփական ամուսնու կողմից սեռական շահագործման ենթարկված, երկու անչափահաս երեխաների մոր պատմությանը: Ամուսինը ծեծի, շանտաժի միջոցով ստիպել է իր անչափահաս երեխաների մորը` իրենց տանը ծառայություններ մատուցել տղամարդկանց: Այդ ամենի մասին մեզ մանրամասները ներկայացրեց նաեւ թրաֆիքինգի զոհ ՍԻԼՎԱՆ (անունը փոխված է):

 

 

Երկուսուկես տարի շարունակ ամուսինս` երեխաներիս հայրը, շանտաժի միջոցով ինձ ստիպել է մերսումներ անեմ մեր բնակարանում: Իսկ մերսումները պետք է անեի մերկ կամ կիսամերկ վիճակում: Ինձ ծեծելով, սպառնալիքներով ստիպում էր դրան գնալ, իսկ ինքը հարեւան սենյակից տեսագրող սարքի միջոցով հետեւում էր այդ ամենին: Ամենասարսափելին այն, էր, ու հիշողությունիցս երբեք չի ջնջվի, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվանք տեսարաններին:
Ամուսինս տաքսի էր քշում, մի օր էլ եկավ տուն ասաց` մեքենաս վթարի է ենթարկվել, կա՛մ պետք է տուժողի մեքենան նորոգենք, կա՛մ գումարը` հինգ հազար դոլար  վերադարձնենք: Ու հենց այդ օրը ինձ նախ առաջարկեց, ապա հրամայեց, որ այսուհետ ես պետք է մեր տանը տղամարդկանց մերսումներ անեմ: Ես միանշանակ հրաժարվեցի, ասելով, որ նախ երբեւէ մերսումներ չեմ արել, առավելեւս՝ տղամարդու: Նա սկսեց բղավել, սպառնալ, որ եթե իր պահանջները չկատարեմ, վերջս լավ չի լինի: Հաջորդ օրը առավոտյան նորից նույն սպառնալիքներով ասաց, որ ամեն դեպքում ես պետք է անեմ իր ուզածը...
Այդ օրը երեկոյան մի տղամարդու ու կնոջ հետ եկավ մեր տուն, ասաց, որ միասին պետք է հաց ուտենք: Կնոջը, ում ներկայացրել էր, որպես իր ընկերոջ ընկերուհի` թողեց ինձ մոտ, իսկ ինքն ու ընկերը իջան գարեջուր գնելու: Մինչեւ իրենց գալը, սեղանն արդեն պատրաստ էր, երկուսով բաժակները նախապես լցրած վիճակում բերեցին հյուրասիրեցին մեզ: Երբ գարեջուրը խմեցի, գլուխս սկսեց պտտվել, աչքերիս դեմը սեւանում էր: Լսում էի, հասկանում էի` ինչ է կատարվում, բայց չէի կարողանում կողմնորոշվել: Իսկ ամուսինս, ինչպես հետո իմացա, նախապես տեսանկարահանող սարք էր դրել սենյակի անկյունում, տեսագրել էր ինձ եւ այդ տղամարդուն՝ մերկ վիճակում, ինտիմ պայմաններում:
- Այսինքն` սեռական հարաբերությո՞ւն եք ունեցել Ձեր ամուսնու ներկայությամբ այլ տղամարդու հետ:
- Այո, ինչպես սթափվելուց հետո հասկացա, նման բան է կատարվել, առանց գիտակցելու, չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջս: Ամուսինս ամեն ինչ տեսագրել էր` հետագայում ինձ շանտաժ անելու համար: Հագնվելուց հետո, երբ արդեն կամաց-կամաց հասկանում էի, թե ինչ է կատարվում, ամուսինս ու իր ընկեր կոչվածը ժպիտները դեմքներին ցույց տվեցին տեսագրությունը: Ամուսինս ասաց. «Տեսա՞ր գլխիդ ոնց սարքեցի, հիմա է՞լ մերսումներ չես անելու: Փորձի չենթարկվես ինձ, ու տեսանյութը կգցեմ նախ համացանց, ապա՝ կդիմեմ դատարան եւ փաստերով կապացուցեմ, որ դու սեփական տանդ դավաճանել ես ամուսնուդ, քեզ էլ, բնականաբար, մայրությունից կզրկեն»: Թե ինչ զգացի այդ պահին, ուղղակի նկարագրել չեմ կարող` երեխաներիս կորցնելու վախ, զզվանք ու հիասթափություն ինքս ինձանից: Այդքանից հետո էլի չհամաձայնեցի, բայց այն տանջանքներին, ծեծերին ու կտտանքներին, որոնց ինձ ենթարկում էր ամուսինս, այլեւս անհանար էր դիմանալ, եւ ստիպված համաձայնեցի: Բերում էր հաճախորդներ, որոնց ես պետք է մերսեի, այդ մերսումների ընթացքը եւս նա տեսանկարահանում էր, ու անընդհատ սպառնում, որ հենց ուզենամ ինչ-որ մեկին բողոքեմ, հիշեմ այդ տեսանյութերի մասին: Մի օր, երբ նա տանը չէր, գտա այդ ֆայլերը, ջնջեցի բոլոր տեսանյութերն իմ մասնակցությամբ: Այդ պահին էնպես էի ուրախացել, որ վերջապես ինձ շանտաժ անելու միջոց ամուսինս չունի, բայց...

«ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ»

- Ի՞նչ եղավ այդ ժամանակ:
- Ամուսինս եկավ տուն: Ես նրան ասացի, որ այլեւս շանտաժ անելու միջոց չունի, քանի որ ես ջնջել եմ բոլոր տեսանյութերը: Չեք պատկերացնում նրա ագրեսիան այդ պահին. սկսեց ծեծել, կպչուն ժապավեներով կապեց ինձ աթոռից ու ձեռքի ընկած իրերով, գոտիով ծեծեց ինձ այն աստիճան, որ ես արյունլվիկ վիճակում համաձայնեցի նույնը շարունակել, մենակ թե ինձ չսպաներ:
- Տղամարդկանց ընդունելիս, ակնարկեցիք, որ Ձեր երեխաները տանն էին լինում:
- Երբեմն այո, երբեմն ոչ: Մի օր նույնիսկ անչափահաս աղջիկս տեսավ, թե ինչպես եմ ես կիսամերկ վիճակում մերսում օտար տղամարդուն: Էրեխես բացեց դուռը, ասաց. «Մամա, ո՞վ է այդ տղամարդը, ինչի՞ ես իրեն մասաժ անում»: Այդ պահին եկավ ամուսինս ու էրեխուն տարավ սենյակից: Մի օր էլ երեխաս տեսավ, թե ինչպես է հայրը ինձ ծեծում, մոտեցավ, խնդրեց, որ չծեծի, իսկ հայրը սեղանին դրված բաժակով հարվածեց երեխայիս: Աննկարագրելի ծանր ու դաժան կյանքով ենք ապրել այդ երկուսուկես տարիները ես եւ երկու անչափահաս երեխաներս: Երեխաներիս աչքի առաջ ուրիշ տղամարդկանց էի մերսում:

-Որքա՞ն արժեր ամեն մի մերսումը, օրական որքա՞ն գումար էր վաստակում ՁԵր ամուսինը` Ձեր մատուցած ծառայություններից:
- Մերսումները, ինչպես նշեցի, տարբեր գներ ունեին: Մերկ եւ կիսամերկ մերսումներ կատարելու համար օրական վաստակում էի 40-45 հազար դրամ: Ու այդպես երկուսուկես տարի շարունակ` ամեն օր, նույնիսկ՝ գիշերները: Մի պահ եկավ, որ այլեւս իմ աշխատածով չէր բավարարվում, դրսից չորս-հինգ աղջիկներ էր բերել, որ ինձ հետ մերսումներ անեն տղամարդկանց. նրանց էլ աշխատացնում ու գումարները չէր տալիս:
- Լավ, իսկ ինչպե՞ս մի օր խիզախություն ունեցաք ու պատմեցինք կատարվածը իրավապահներին:
- Մի օր այլեւս չդիմանալով ամուսնուս ամենօրյա ծեծերին, շանտաժներին, տարաբնույթ սպառնալիքներին՝ փախա տնից ու դիմեցի իրավապահներին: Ինձ համար այդ պահին այլեւս կարեւոր չէր, թե ինչ կլինի ինձ հետ, միակ մտածմունքս երեխաներս էին:
Նշենք, որ ամուսին կոչված թրաֆիքյորն արդեն կալանավորված է, բայց, Սիլվայի խոսքերով. «Վախի, ամոթի զգացումը ինձ մոտ չի վերականգնվում, հիմա էլ ամուսնուս բարեկամները, ծնողներն են ինձ սպառնում, որ եթե բողոքս հետ չվերցնեմ, վերջս լավ չի լինի, գլխիս մի բան կանեն: Ու էդպես ամեն օր»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված