Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԸ

Արխիվ 12-16

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԸ

 

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են մոլեգնում կրքերը: Մեծ թվով տարբեր տրամաչափի եւ տեսակի խաղացողներ ու քարոզիչներ ջանք ու եռանդ չեն խնայում` բորբոքելու բացասական հույզերը, ներարկելու այնպիսի թույն, ինչպիսին է ատելությունը: Կույր եւ իռացիոնալ: Անգամ առավելագույնս սեւ գույնը խտացնելու նպատակով բուն հանրաքվեն էլ պիտակել են «ուրբաթ 13-ի պրոբլեմ»` նկատի ունենալով, որ նույնականացման քարտերով քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն տվող օրենքը ստորագրվել է ուրբաթ օրը` ամսի 13-ին: Եվ եթե ուշադիր հետեւենք քարոզիչների գործողություններին, ապա ստիպված կլինենք արձանագրել, որ դրանք հստակորեն տեղավորվում են տեղեկատվական-հոգեբանական պատերազմի տրամաբանության մեջ:

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՅՔԱՅՈՒՄ

Հատկապես մտահոգիչ է, որ ատելության մրցավազքի մեջ ներքաշում են հանրության ամենաակտիվ շերտին` երիտասարդությանը: Համացանցը լեցուն է վիրավորանքներով եւ պիտակներով բոլոր նրանց հասցեին, ովքեր պատրաստվում են «այո» քվեարկել: Մասնավորապես, առավելագույնս աչքի էր ընկել հայհոյախոսությունների հոսքը «այո»-ի տեսահոլովակում նկարված երիտասարդների հասցեին, որոնցից յուրաքանչյուրը համառոտակի ասում էր, թե ինչու պետք է «այո» ասել: Էլ ինչ ասես անվանեցին այդ երիտասարդներին, նաեւ խորհուրդ տվեցին փողոցում էլ չերեւալ... Բայց արդարության համար պետք է նշել, որ թեեւ «այո»-ի ճամբարի երիտասարդ ակտիվիստները հիմնականում անհամեմատ ավելի զուսպ են, սակայն այդտեղ էլ հրապարակային ատելության դրսեւորումներ, այնուամենայնիվ, եղան: Խոսքը «ոչ»-ի հայտնի լուսանկարային նյութի մասին է, ուր գերկարճ կիսաշրջազգեստով 19-ամյա ուսանողուհին ձեռքում պահել է «ոչ» մակագրությամբ պաստառը. նրա հասցեին էլ համացանցում հնչեցին տգեղ եւ անպատիվ խոսքեր:

Սակայն միանշանակ հարկ է հիշել, որ հանրաքվեով կյանքը ոչ սկսվում է, ոչ էլ` ավարտվում: Դեկտեմբերի 6-ից հետո այժմ իրար վրա ատելության լիցքեր շպրտող երիտասարդները դեռ հանդիպելու են, շփվելու են` լինի դա բուհերում, լինի մարզադաշտում, թե համերգների ժամանակ, ի վերջո` իրար երեսին նայելու տեղ պետք է թողնեն: Ուստի առնվազն խելամիտ չէ այսօր դառնալ գործիք ատելություն ու պառկտում տարածող գործիչների ձեռքում եւ հիշել, որ այդ նույն գործիչները մի որոշ ժամանակ անց լավ էլ սակարկությունների ու գործարքների մեջ կմտնեն այդ նույն «ռեժիմի» հետ, որի նկատմամբ այժմ այդպիսի կրքեր են հրահրում:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀԱՆՑԱԽՄԲԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԸ

Նորք-Մարաշի հայտնի առանձնատանը անվտանգության մարմինների կողմից հսկայական զինանոցի հայտնաբերումը երեւակեց հանրությունում առկա անառողջ տրամադրությունների, գաղջի բավականին մեծ ու վտանգավոր շերտ: Ճիշտ է, հատուկ հրահրողներ կան, սակայն հանրության մի մասի մոտ առկա է տրամադրություն` գրեթե հերոսացնելու հանցախմբին, կասկածի տակ  առնելու իրավապահների աշխատանքը, այդ ամենը որպես բեմադրություն ներկայացնելու... Սակայն մոռանում են հասարակ մի բան` որ հակատանկային նռնականետը ոչ ոք ձեռք չի բերում ճնճղուկ խփելու համար, իսկ առավել քան 1 կգ պայթուցիկը կարող է մի ամբողջ շենք օդ բարձրացնել, նռնակներն էլ հաստատ միջատների դեմ պայքարի միջոց չեն: Ի դեպ, ըստ մասնագետների` Երեւանում հայտնաբերված զինանոցը մի քանի անգամ ավելի խոշոր էր, քան այն, ինչ հայտնաբերվել էր Փարիզում հայտնի ահաբեկչություններից հետո:
Մեկ ուրիշ հանգամանք: Այդ ինչքան պետք է կուտակվեր ատելության թույնը, որպեսզի Արցախում զոհված ազատամարտիկի որդին ստեղծեր այդպիսի վտանգավոր գրոհայինների խումբ: Եվ կույր ատելության ինչպիսի լիցքեր պետք է հավաքված լինեին, որ համացանցում տարածված տեսագրությունում հայ երիտասարդը խոսի ամբողջ վերնախավի` «ընդամենը մի հինգ հազար հոգու» ֆիզիկական ոչնչացման անհրաժեշտության մասին:
Թե ինչու պետք է բանը հասներ այդպիսի վտանգավոր զինյալ խմբի ստեղծմանը` խոշոր հաշվով հասկանալի է, եթե հաշվի առնենք գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտությունը: «Քեռի Սեմը» համոզվեց, որ Հայաստանում չեն աշխատում մայդան հրահրելու «նարնջագույն» տեխնոլոգիաները: Որ թեեւ սոցիալական դժգոհությունը շատ մեծ է, սակայն մարդիկ չեն գնում արմատական-ծայրահեղական գաղափարներ առաջ քաշող ընդդիմադիր գործիչների հետեւից, եւ «իշխանափոխական» հանրահավաքները գնալով դառնում են ավելի ու ավելի սակավամարդ: Անդրօվկիանոսյան դիրիժորները համոզվեցին, որ նույն հանրաքվեին ընդառաջ` ներքին անկայունության ալիք հրահրել չի ստացվում, եւ, որ հանրաքվեից հետո էլ ձեռքից գնում է նաեւ այնպիսի կոնֆլիկտոգեն առիթը, ինչպիսին է ուղղակի նախագահական ընտրությունների ինստիտուտը: Այն  ինստիտուտը, որի շնորհիվ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պես կամազուրկները կարողանում են գրեթե 40 տոկոս քվե հավաքել` ստեղծելով բոլոր հիմքերը փողոցային խժդժությունների համար: Եվ քանի որ խժդժությունների ստեղծման շանսերը գործնականում զրոյական են, ապա սկզբունքորեն սպասելի էր, որ այդպիսի զինյալ հանցախումբ պետք է հայտնվեր: Պարզապես պետք է շնորհակալ լինենք մեր Ազգային անվտանգության մարմիններին` այդպիսի ճշգրտությամբ եւ պրոֆեսիոնալիզմով իրենց գործն անելու համար, ինչը մեր երկիրը մի մեծ փորձանքից ազատեց:
Սակայն հարկ է նշել այս պատմության հետ կապված քոչարյանական քարոզչամեքենայի առավել քան տգեղ վարքագիծը: Հասել են նրան, որ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության համատեղ գործողությունը որակել են շոու, իսկ գործողությունը լուսաբանող եւ ամեն մի պատառիկ տեղեկությունը լսարանին հասցնել շտապող լրագրողներին էլ պիտակել են «պետականորեն կազմակերպված» շոուի մասնակիցներ: Այդ համատեքստում նաեւ իրավապահներին «բաժին» հասավ, թե ինչու լրագրողներին դեպքի վայրը նկարահանելու այդքան լայն հնարավորություն են տվել: Այդ քարոզիչների պնդումները բավականին պրիմիտիվ են եւ իրենց պրիմիտիվությամբ գարշելի` իբր իշխանությունը բեմադրել է ահաբեկչության վտանգ, որպեսզի մարդիկ վախենան ցույցերի հավաքվել: Մինչդեռ պարզապես զավեշտ է մտածել, իբր իշխանությունը պետք է վտանգավոր համարեր հանրահավաքներից մանրահավաքների վերածված հույժ սակավամարդ փողոցային ակցիաները:

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՆԱԵՎ ԾԵՐՈՒՆԻՆԵՐԸ

Անշուշտ, սպասելի էր հենց այս պահին, որ չարության եւ ատելության մեծագույն լիցքերի կրող Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նորից հայտնվեր ասպարեզում` իր հերթական «դարակազմիկ» հոդվածով: Մի կողմ թողնենք մաղձի այն չափաբաժինը, որ ԼՏՊ-ն լցնում է «այո»-ի ամբողջ ճամբարի գլխին, եւ անենք ընդամենը մեկ «հանճարեղ» մեջբերում-եզրահանգում. «Իսկ սա նշանակում է, որ եթե ռեժիմն այդ փոփոխությունների անցկացումը դիտում է որպես կենաց-մահու խնդիր, ապա հանրաքվեի դրական արդյունքն ապահովելու համար, հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան` հերթական անգամ պատճառ դառնալով ներքաղաքական սուր ցնցման, ժողովրդի հուսալքության խորացման, արտագաղթի նոր ալիքի խթանման, վերջին հաշվով` ազգային միասնության իսպառ խարխլման եւ պետականության թուլացման»: Լեւոն Ակոպիչը նաեւ գնում է ավելի հեռուն` փորձելով «աշխարհաքաղաքական» հիմնավորում գտնել, թե ինչու հանրաքվե չպետք է անցկացվի. «Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերեւս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները: Այդ պատճառով դեռեւս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլեւս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու եւ դրանով ռեժիմի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից»: Եվ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած առաջին նախագահը հիմա էլ թասիբն է հռչակում կեղծ կատեգորիա. «Պետական այրը երբեւէ չպետք է առաջնորդվի պատվախնդրության (թասիբի) կատեգորիայով. լինում են պահեր` կապված երկրի ճակատագրի հետ, երբ սեփական վճռից ետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը: Այսօր, ահա, այդպիսի բախտորոշ պահերից մեկն է, քանի որ հանրաքվեն հիրավի հղի է Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող անկանխատեսելի հետեւանքներով»:
Լեւոն Ակոպիչի այդ բոլոր զեղումներին ընդամենը մի կարճ բանաձեւումով դիպուկ պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Զարմանում եմ, որ նման փորձառու քաղաքական գործիչը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը սահմանադրական փոփոխությունները կապում է աշխարհաքաղաքական զարգացումների եւ լարումների հետ: Այս լարումները կարող են տասնամյակներ ձգվել, պետք է սահմանադրական փոփոխություններ չանե՞նք»: Եվ իսկապես, եթե առաջնորդվենք տերպետրոսյանական «տրամաբանությամբ», ապա առաջիկա 200 տարում ընդհանրապես չպետք է համակարգային որեւէ բարեփոխում անենք: Սակայն ինչ են մշտապես պահանջել բոլոր ընդդիմադիրները` լինեն նրանք կառուցողական, թե` ծայրահեղական: Թիվ մեկ պահանջներից մեկը միշտ համակարգային փոփոխություններն էին:

ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՎ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՌԵՍՈՒՐՍԸ

Պարզվում է, որ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» անունով նախագիծը անվանափոխվել է, եւ դարձել Ազգային միասնության շարժում: Եվ երկու օր «թթու դնելուց» հետո հանրությանը մատուցեցին մի պաշտոնական հաղորդագրություն. «Երեւանում նոյեմբերի 24-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որտեղ շարժման կազմկոմիտեի նախագահ է ընտրվել Արա Աբրահամյանը: Նիստին մասնակցել են ներկայացուցիչներ` ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից»: Ու պարզվում է, որ նաեւ բավականին մեծ ստվերային աշխատանք է կատարվել. «Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես է եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվեց Շարժման կազմկոմիտեի նախագահ. նիստին նախորդել էին Արա Աբրահամյանի բազմաթիվ հանդիպումները Երեւանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետ` գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ այլն»: Եվ, իհարկե, ինչպես կարող է Արա Արշավիրիչը իրեն չվերագրել ալամ աշխարհի հայերի «հայրիկի» դերը. «Նախատեսվում է, որ Շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչեւ այդ` կազմկոմիտեն կձեւավորի իր աշխատանքային գրաֆիկը: Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում կայացվեց նաեւ կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում եւ Ֆրանսիայում»:
Իսկ ինչու շտապեցին կրկին Արա Աբրահամյան խաղացնել: Պարզապես մոբիլիզացնում են բոլոր հնարավոր եւ անհնարին ռեսուրսները, որպեսզի մի կերպ տպավորություն ստեղծեն, որ գոյություն ունի մինչ դեկտեմբերի 6-ը մնացած 10 օրվա ընթացքում բեկում մտցնելու եւ կտրուկ փոխելու Հայաստանի ներքին իրավիճակը: Դա էլ է տեղեկատվական-հոգեբանական պատերազմի հնարքներից մեկը, եւ կարելի է վստահ լինել, որ կրկին շեփորահարելու են, իբր Արա Աբրահամյանը Պուտինի անմիջական հանձնարարությամբ է գործում Հայաստանում եւ Սփյուռքում:
Սակայն ռուսները բավականին փիս խասյաթ ունեն: Շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ դեսպան Իվան Վոլինկինը անձամբ հերքեց այն հեքիաթները, իբր արտգործնախարար Լավրովը եկել էր Հայաստան, որպեսզի Հայաստանի ինչ-որ տարածքներ զիջի Ադրբեջանին: Բա որ որեւէ ռուս պաշտոնատար բացեիբաց հայտնի մեր հանրությանը, որ իրականում Արա Արշավիրիչը կապ չունի եւ չի կարող ունենալ Ռուսաստանի նախագահի որեւէ ծրագրի հետ: Տեսնես այդ ժամանակ ի՞նչ են անելու...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված