Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Ի՞ՆՉ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ

ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ

 

 

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Պետրոսյանը առաջարկել է Սերժ Սարգսյանին հրաժարվել սահմանադրական բարեփոխումների արկածախնդրությունից: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, ասաց, որ նման կոչ չի հնչեցնում, քանի որ հայ ժողովրդի պահանջը ուրիշ դաշտից է: «Ինձ թվում է, դա առաջին նախագահի ու պրն Սարգսյանի միջեւ հեռակա երկխոսություն է»,- ասաց  քաղաքական գործիչը` ըստ էության ակնարկելով, որ չի միանում Տեր-Պետրոսյանի կոչին:

Հ.Գ. Լեւոն տեր-Պետրոսյանը, ըստ էության հնչեցրել է այնպիսի միտք, որը տեղավորվում է «Ոչ»-ի ճակատի  պայքարի շրջանակներում: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես չեզոք դիրք է գրավում: Տպավորությունն այնպիսինն է, ոչ ընդդիմադիր լիդերները ներքուստ մրցակցում են` փորձելով իրենց առանցքի շուրջ համախմբել  ընդդիմադիր ընտրազանգվածը, ինչին ականատես ենք եղել նաեւ նախկինում:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է, որ կա մի փոքր հիասթափություն ընդդիմությունից, որի  համար մեղավոր է նաեւ ընդդիմությունը: «Իրավունք»-ի դիտարկմանը, թե եթե մի կուսակցություն միասնական չէ, ինչպես է Ազատության հրապարակում դրսեւորվելու համախմբվածությունը: «Այդ միասնականությունը կարծում եմ պետք է ապահովվի, եւ դեկտեմբերի մեկից նոր իրավիճակ կստեղծվի: Իմ ներքին զգացողությունը դա է ասում»,- ասաց «Ժառանգության» նախագահը:

Տեսնես գոնե այս անգամ կիրականանա՞ պարոն Հովհաննիսյանի երազանքը եւ կռվի չի բռնվի իր ներքին ձայնի հետ, այլապես դրա համար էլ կմեղադրի իշխանություններին:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ