ՔՆՆԻՉԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՌՈՒԶԱՆ ՄԱՐԳՈՒՆՈՒ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՔՆՆԻՉԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ
ՏՈՒԺԱԾ ՌՈՒԶԱՆ ՄԱՐԳՈՒՆՈՒ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
«Իրավունք»-ն այսօր Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանից տուժած, գիտաշխատող Ռուզան Մարգունուց տեղեկացավ, որ քննիչը կասեցրել է գործը:
Հիշեցնենք` Վահան Մարտիրոսյանը մինչ Ադրբեջան փախչելը որոշ ժամանակ ապաստանել է Ռուզան Մարգունու տանը եւ այնտեղից հափշտակել 4000 ԱՄՆ դոլար:
Գործը կասեցվել է Վահան Մարտիրոսյանի Հայաստանում չլինելու հիմքով. Որոշման մեջ գրված է, որ Վահան Մարտիրոսյանի տեղը հայտնի չէ: «Էդպես էլ գիտեի, որ գործը կասեցնելու են»,- ասաց գիտաշխատողը:
Չնայած գործի կասեցմանը, Վահան Մարտիրոսյանը ճանաչվել է մեղավոր եւ հաստատվել է գողության փաստը:
Հոկտեմբերի 14-ին Ռուզան Մարգունին մեզ տեղեկացրել էր, որ պատրաստվում է դիմել գլխավոր դատախազություն եւ ԱԱԾ-ին: Սակայն տիկին Մարգունին չի ցանկանում դատական քաշքշուկի մեջ ընկնել: «Եթե դատարան դիմեմ, կնշանակի քննիչին դատարան կանչեմ, քանի որ նա է բաց է թողել Վահան Մարտիրոսյանին: Ո՛չ առողջություն, ո՛չ էլ ժամանակ ունեմ: Հաշտվել եմ`նրանք գող բռնող չեն՝ հաշվի առնելով մեր քննչական մարմիններում արկա պրակտիկան: Ես չգիտեմ թե այդ սրիկա ՎՄ-ն ում մարդն է եղել, ում է ծառայել, բայց որ ամբողջ քննությունը այնպես էր արվում, որ կասեցվի գործը, դա փաստ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

