Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից Ինչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրությունները Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg

8000 ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԼՈՒԾՎԻ, ՍԱԿԱՅՆ ԽՈՒԼԵՐՆ ՈՒ ԿՈՒՅՐԵՐԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵ՞Ն

Արխիվ 12-16

8000 ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԼՈՒԾՎԻ,

ՍԱԿԱՅՆ ԽՈՒԼԵՐՆ ՈՒ ԿՈՒՅՐԵՐԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵ՞Ն

 

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն` 2016 թ-ից ոչ պետական կամակերպություններում եւս պետք է հաշմանդամության խումբ ունեցող անձանց համար պարտադիր աշխատատեղեր ապահովվեն, ընդ որում, աշխատակիցների թվին համապատասխան մասնաբաժնով:

Պետական կազմակերպությունների համար այս պահանջը տարածվում է, եթե կազմակերպության աշխատողների թիվը 100 և ավելի է, այստեղ պահանջը 3 տոկոս է, իսկ ոչ պետական կազմակերպությունների 100 և ավելի աշխատող ունենալու դեպքում՝ 1 տոկոս: Ի դեպ, պետական կառույցներում օրենքը գործում է այս տարվա սկզբից:


2016 թ. ընթացքում առնվազն 183 և ավելի օր տվյալ աշխատատեղերը պետք է զբաղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանցով, որպեսզի տվյալ կազմակերպությունը ապահոված լինի քվոտայի պահանջը: Եթե կազմակերպությունը պահանջը չի կատարում, ապա մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը կատարում է մասհանումներ` յուրաքանչյուր աշխատատեղի հաշվով նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:

«Էխո» ՀԿ-ի նախագաՀ Սերյոժա Օհանջյանը, սակայն, «Իրավունք»-ի հետ զրույցում  դրական է վերաբերվում օրենքին, սակայն երկու մտահոգություն ունի: Առաջին մտահոգությունն այն է, որ ոչ բոլոր կառույցներ են մատչելի հաշմանդամների համար: Երկրորդ` ոչ բոլոր հաշմանդամներն են, որոնք ստացել են բավարար կրթություն եւ համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Իսկ դրա  հիմնական պատճառն այն է, որ ներառական կրթության համակարգը  դեռ լիարժեք չի գործում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանն էլ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով «Էխո» ՀԿ-ի նախագահի  մտահոգություններին` աշխատաշուկայի պահանջներին բավարարելուն, պատշաճ կրթություն ստանալուն,  կառույցների անմատչելիությանը, ասաց, որ  մեկ տասնյակից ավելի  զբաղվածության աջակցության ծրագրեր են իրականացվում, որոնց հիմնական շահառուն  հաշմանդամներն են: «Այդ ծրագրերից մեկը ուսուցում ու վերապատրաստում է  պետական բյուջեի աջակցությամբ. 3-6 ամսվա ընթացքում ստանալ մասնագիտություն: Ունենք  եւս մեկ ծրագիր` հաշմանդամի աշխատատեղի հարմարեցում: Եթե  գործատուն համաձայնի հաշմանդամություն ունեցող անձին, օրինակ, շարժողական խնդիրներով հաշմանդամին  աշխատանքի  վերցնի, ապա պետական ծրագիրը նախատեսում է մինչեւ 500.000 դրամ աջակցություն գործատուին:  Եթե հաշմանդամություն ունեցող անձն ունի ուղեկցողի կարիք, եւ դա ամրագրված է նրա վերականգնողական անհատական ծրագրում, զբաղվածության  պետական ծրագրի շրջանակներում աշխատանք սկզբնական փուլում` վեց ամիս տեւողությամբ, հատուցվում է ուղեկցողի ծախսերը»,- ասաց  պրն Ավետիսյանը:

Վարչության պետի  խոսքով` հաջորդ տարի ներդրվում է եւս երկու ծրագիր հաշմանդամների  զբաղվածության խնդիրը լուծելու համար: Պետական բյուջեի հաջորդ տարվա ծրագրում ներառված են ժամանակավոր եւ կայուն զբաղվածության ծրագրեր, որոնք  հիմնականում գյուղական  բնակավայրերում են ներդրվելու:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը եւս դրական է վերաբերվում այս օրենքին եւ գործատուների համար վտանգներ, ռիսկեր չի տեսնում: Ավելին` հենց իրենց առաջարկով է սահմանվել, որ 100 եւ ավելի աշխատակից ունեցող  մասնավոր կազմակերպությունները պետք է աշխատանքի ընդունեն քաղաքացիներին:

Եթե Հայաստանում անգամ հաշմանդամություն չունեցողներ են դժվարությամբ աշխատանք գտնում, այս օրենքով հաշմանդների զբաղվածության հարցն ինչպես է լուծվելու, քանի հաշմանդամ ապահոված կլինի աշխատանքով: Գործատուների միության նախագահի  տեղեկացմամբ  Հայաստանում կա մոտ  միջին եւ մանր 8000 ընկերություն, հետեւաբար 8000 հաշմանդամի զբաղվածության խնդիր է լուծվում:

Կարծիք կա, որ վերոնշյալ օրենքո կարող են աշխատանք գտնել միայն հենաշարժողական խնդիրներով քաղաքացիները, մինչդեռ, օրինակ, խուլերին, կույրերին հազիվ թե աշխատանքի ընդունեն: ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանում գործում էին արտադրամասեր, որտեղ աշխատում էին խուլերը, կույրերը, սակայն անկախացման տարիներին փակվեցին նաեւ արտադրամասերը: Գագիկ Մակարյանն ընդունում է մտահոգությունը, սակայն կարծում է` դա ժամանակի խնդիր է. «Մենք հիմա ԵՄ-ի հետ մի ծրագիր ենք սկսելու` Հայաստանում հիմնելու   հավաքման արտադրություն: Հոլանդիայի, Դանիայի փորձը ուսումնասիրելով` կարող ենք  Հայաստանում նման կազմակերպություններ հիմնել, որտեղ մարդիկ, օրինակ, վարդակներ հավաքել»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված