ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՄԵՐԳ ՏԱԼՈՒՑ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՄԵՐԳ ՏԱԼՈՒՑ

Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքների աճի մասին ռուս պաշտոնյաների զգուշացումներին արձագանքել են նաև ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Ռուս աստղերը սկսել են մեկը մյուսի հետևից չեղարկել այնտեղ իրենց համերգները: Այս մասին հայտնում է Super.ru պորտալը:

Պորտալին տված հարցազրույցում որոշ հայտնիներ պատմել են, որ փոփոխություններ են մտցրել ելույթների գրաֆիկում: Նշվում է, որ Թուրքիայում համերգներից հրաժարվել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, «Ռուկի վվերխ» խումբը, Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարևը:



Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk