ԹՈՒՔՐԻԱՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏՑՐԵՑ ՓԱԿՈՒՂԻ. ՎԼԱԴԻՐՄԻՐ ՊՈՒՏԻՆ
Արխիվ 12-16ԹՈՒՔՐԻԱՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄՏՑՐԵՑ ՓԱԿՈՒՂԻ. ՎԼԱԴԻՐՄԻՐ ՊՈՒՏԻՆ
TASS-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով օտարերկրյա պետությունների նոր դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ հայտարարել է,որ Ռուսաստանը բացարձակապես անբացատրելի է համարում թիկունքից հասցված դավաճանական հարվածները նրանցից, ում համարում էր գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում:
«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում դավաճանական՝ թիկունքից հասցված հարվածները նրանցից, ում համարում էինք դաշնակիցներ հակաահաբեկչական պայքարում:Թուրքիան գիտակցաբար Ռուսաստանի հետ հարաբերությունները մտցնում է փակուղի, մինչ օրս ներողություն չի ասվել խոցված ինքնաթիռի համար, չի հնչել նաև հասցված վնասի փոխհատուցման առաջարկություն ու մեղավորներին պատժելու հայտարարություն»,- ասել է նա:
«Մենք մինչ օրս չենք լսել ներողություն Թուրքիայի բարձրագույն քաղաքական մակարդակով, վնասի փոխհատուցման առաջարկություն, ոչ էլ կատարած հանցագործության համար հանցագործներին պատժելու խոստումներ:Ստեղծվում է տպավորություն, որ թուրքական ղեկավարությունը գիտակցաբար ռուս-թուրքական հարաբերությունները մտցնում է փակուղի:Մենք ափսոսում ենք դրա համար»,- ասել է Պուտինը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
