Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՑ «ՔԱՇՎԱԾ» ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՑ «ՔԱՇՎԱԾ» ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

Լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել Արտաշիսյան 44 հասցեւում գտնվող «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի մոտ  կանգնող մարմնավաճառներից տուժած Վազգեն Կարապետյանի գործին:

Հիշեցնենք` վերոնշյալ հասցեի բնակիչ Վազգեն Կարապետյանը, այս տարվա սկզբին  դարձյալ փորձել է  անել ամեն ինչ, որ այդ տարածքում  մարմնավաճառներ չհավաքվեն, սակայն,  իրավապահները  մարմնավաճառներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական գործ են հարուցում Վազգեն Կարապետյանի դեմ:  Վազգեն Կարապետյանը  մեղադրվում է  ավազակային հարձակման համար: Մարմնավաճառների հետ սերտ կապերի մեջ  գտվող Իգոր Կովալյովը հաղորդում է ներկայացրել, որ  Կարապետյանը հարձակվել է   նրա վրա, դանակի ու ատրճանակի սպառնալիքով գումար շորթել, իր գույքին վնաս է պատճառել եւ մարմնական վնասվածք հասցրել:

«Իրավունք»-ին այսօր հայտնի դարձավ, որ գործի դատաքննությունն արդեն ավարտվում է: «Վազգեն Կարապետյանը դատական վերջին նիստում ցուցմունք տվեց: Հիմա   միջնորդությունների ներկայացման փուլում ենք»,- տեղեկացրեց ամբաստանյալի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Կարապետյանի փաստաբանը պահանջելու է դատարանից գործում ներգրավվել վկաներ, որոնք կարող են վերոնշյալ գործի մասին  որոշ հանգամանքներ  նշել: Չի բացառվում` վկաների շարքում լինեն նրա հարեւանները:

Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա  դեկտեմբերի 23-ին`12:00-ին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ