Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

 


ԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, սիրված դերսանուհի  87-ամյա  ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ այլեւս մեզ հետ չէ: Դերասանուհին երեկ առավոտյան կնքեց իր մահկանացուն` մեզ թողնելով իր կերտած դերերն ու բազում կերպարներ: Երիտասարդական հոգու ավյունով հայ բեմի թագուհին, շուրջ վեց տասնամյակից ավելի` իր խոսքով ու խաղով  շարունակում էր հիացնել իր հանդիսատեսին: Նա ամենեւին էլ չէր համարում, որ արդեն 87 տարեկան է, այլ ընդունում էր 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց Գյումրու թատրոնի բեմում:


Եթե ընդամենը մի քանի տարի առաջ տաղանդաշատ դերասանուհին երկրից  դժգոհ ու նեղացած էր, եւ նույնիսկ մեզ հետ զրույցներից մեկում` մայիսի 1-ը տոնելու գաղափարից վրդովված, նշել էր, թե. «Ի՞նչ անենք, որ աշխատավորության տոնն է, հիմա ոչ մեկն էլ չի աշխատում: Ինձ չի հետաքրքրում», ապա կյանքի վերջին տարիներին նա երջանիկ էր ու գնահատված: Համենայնդեպս, երկու տարի առաջ, իր 85-ամյա հոբելյանական երեկոյին բեմից այդպես արտահայտվեց. «Երախտապարտ եմ Ձեզ, ես գուցե ունեմ այդ իրավունքն ասելու` իմ սիրելի՛ ժողովուրդ: Իմ սիրելի՛ հանդիսատես, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, որովհետեւ նախեւառաջ 65 տարի բեմում եմ եղել: Դա շատ հազվադեպ բան է ու ոչ բոլորին է տրվում: Երջանիկ եմ, որովհետեւ ունեցել եմ լավ ամուսին, երջանիկ եմ, որովհետեւ ունեմ երեխաներ եւ նաեւ ունեմ ծոռներ, ուրեմն` դժգոհելու իրավունք չունեմ: Մանր-մունր բաներ կան, որոնց վրայով անցնում եմ, որովհետեւ գերիշխողը Ձեր սերն է: Ամեն րոպե ես դա զգում եմ: Մեր այս ժամանակներում, որտեղ արվեստն, անշուշտ, ստորադասված է ինչ-որ չափով, դուք ինձ չեք մոռանում, նշանակում է` սերը Ձեր մեջ դեպի իսկական արվեստը դեռ կա ու  ոչ միայն ինձ, այլեւ անցյալի մեծ դերասաններին չեք մոռանում: Ես դրանով եւս երջանիկ եմ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ խոնարհվում եմ ձեր առաջ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Իրավունք» թերթը ցավակցում է մեծն արտիստի խաղընկերներին, մտերիմներին, հարազատներին ու դերասանուհու արվեստը գնահատող հանրությանը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված