Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. ««ՈՉ»-Ի ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՑ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԱՍԵԼ ԵՆ ՄԻ ՕԳՆԵՔ ԼՂՀ-ԻՆ...»

Արխիվ 12-16

ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. ««ՈՉ»-Ի ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՑ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ,

ՈՐՈՆՔ ԱՍԵԼ ԵՆ ՄԻ ՕԳՆԵՔ ԼՂՀ-ԻՆ...»

 

 

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանից «Իրավունք»-ը պարզեց` ի՞նչ կարծիք ունի սահմանադրական բարեփոխումների  ու քարոզարշավի մասին: «Նրանք, ովքեր «ոչ»-ի քարոզիչներ են, ոչ միայն չկարողացան անել, այն ինչ ասվում էր` չկենտրոնանալ ուրիշ խնդիրների շուրջ: Իշխանափոխություն, «ո՛չ» սրան, «ո՛չ» նրան` այս  ամենի պատճառով «ոչ»-ի ճակատ չձեւավորվեց: Երբ լսում ես «Ոչ»-ից  շատերի ելույթները, հասկանում ես` անգամ նախագիծը չեն կարդացել»,- ասաց Իսագուլյանը:

Ի տարբերություն «ոչ»-ի ճակատի, «այո»-ի ճակատը` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ըստ Իսագուլյանի, հստակ գիտեն իրենց անելիքները. «Եթե «ոչ»-ը  իրականում ուզում էր «ոչ» քարոզել, ոչ թե զբաղվեր այլ խնդիրներով, որոնք կապ չունեն սահմանադրական բարեփոխումների հետ... բոլորին տրվել են հնարավորություններ, որոնք կարող են օգտագործել: Ինձ համար ցավալի է, որ «ոչ» քարոզողների մեջ կան մարդիկ, որոնք ասել են` մի օգնեք  ԼՂ-ին, այլ օգնեք մեզ` իշխանափոխություն անելու համար: Դա ինձ համար անընդունելի է, երբեք նման մարդկանց հետ ճանապարհ չեմ անցնի: Մեզ համար կարեւորն այն է, որ ապահովենք հանրաքվեի լեգիտիմությունը»:

Իսագուլյանին անգամ «ոչ»-ի ճակատից  առաջարկել են միանալ իրեն` որոշակի պայմաններ ընդունելու դեպքում: «Իբր ես սրտանց եմ ուզում նրանց հետ սեղան նստեմ»,-ասաց Իսագուլյանը:

Ի դեպ, Գառնիկ Իսագուլյանը կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ