ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ո՛Չ ՀԵՐՔՈՒՄ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԲՀԿ ԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ
Արխիվ 12-16ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ո՛Չ ՀԵՐՔՈՒՄ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Է ԲՀԿ ԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ
Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին շատերն են խոսում: Անգամ լուրեր կան, որ Ծառուկյանը հնարավոր է նորից ԲՀԿ-ն ղեկավարի: «Իրավունք»-ը ԲՀԿ-ից դուրս եկած Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց` կցանկանա՞ ԲՀԿ-ն նորից ղեկավարի Գագիկ Ծառուկյանը: «Ես նման լուրերի չեմ տիրապետում: Դա Գագիկ Ծառուկյանի գործն է: Եթե Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի նորից կուսակցությունը ղեկավարել, Նաիրա Զոհրաբյանն էլ կուսակցության ղեկը կհանձնի Գագիկ Ծառուկյանին, եթե հանաձայնեցված գնալու են էդ քայլին, իրենց գործն է: Ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածել: Այս պահին հաշվի եմ առնում Ծառուկյանի խոսքը քաղաքականությունից դուրս գալու մասին:
- Ըստ տեղեկությունների` Ծառուկյանի վերադարձի դեպքում ԲՀԿ-ից հեռացածները նորից ետ կվերադառնան:
- Երբ Ծառուկյանը նման որոշում կկայացնի, մենք կարող ենք գնահատական տալ:
- Բայց Դուք ետ կգնաք ԲՀԿ պրն Ծառուկյանի ԲՀԿ ետ վերադառնալու դեպքում:
- Դա օդի միջի հարց է:
Հ.Գ. Մարտուն Գրիգորյանը փաստորեն, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ետ վերադառնալու մասին խոսակցությունները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
