Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԿԱՊԸ

Արխիվ 12-16

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԿԱՊԸ

 

iԵրեկ Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց «Գազ արտահանող երկրների» (GECF) ղեկավարների հերթական՝ 3-րդ համաժողովը: Ճիշտ է՝ առաջին պլանում տեսանելի է գազը, սակայն համաժողովին` նախագահների մակարդակով մասնակցող 9 երկրները նաեւ հիմնական նավթարդյունահանողներն են, եւ հաշվի առնելով նավթի ռեկորդային ցածր գների փաստը, որը վաղուց է ոչ միայն աշխարհատնտեսական, այլեւ՝ աշխարհաքաղաքական գործոնի վերածվել, կուլիսային քննարկումներում նավթի հարցը, թերեւս, ավելի առանցքային դարձավ: Բացի այդ՝ Թեհրանում էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ արդյունքում, ինչպես ընդհանուր գագաթաժողովը, այնպես էլ՝ դրանից դուրս ռուս-իրանական տարաբնույթ բանակցություններն ընդգծված քաղաքական տեսք ստացան, թեեւ անգամ դա տնտեսական բաղադրիչն ամենեւին էլ երկրորդ պլան չմղեց:

Անշուշտ՝ նավթագազային ուղղությամբ այդ քննարկումները մեծ հաշվով Հայաստանի համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում: Թերեւս միայն այնքանով, որ մեր երկիրն էլ, ի վերջո, էներգակիրներ սպառող է, եւ համաշխարհային ցածր գները մեզ համար պետք է, որ ձեռնտու լինեին: Բայց, եթե գազի մասով վիճակը հասկանալի է ¥ունենք համաշխարհային միջինից ցածր ներմուծման ֆիքսված գներ¤, ապա նավթի, ավելի կոնկրետ՝ նավթամթերքների մասով համաշխարհային գների ռեկորդային ցածր մակարդակի էֆեկտն այդպես էլ չտեսանք: Ասենք՝ շնորհակալություն «հայտնենք» մեր մոնոպոլիստ-ներմուծողներին, որ գոնե գները չեն բարձրացնում: Բայց մյուս կողմից էլ՝ նավթի համաշխարհային ցածր գներն ազդում են ռուսական տնտեսության վրա, եւ արդյունքում, ինչպես վերջին տարվա պատմությունն է ցույց տալիս, Հայաստանն ունի լուրջ կորուստներ ինչպես ՌԴ-ից ստացվող տրանսֆերների, այնպես էլ՝ դեպի ՌԴ արտահանումների հետ կապված:
Մի խոսքով՝ այդ գլոբալ նավթագազային խնդիրների վրա Հայաստանն ազդելու ո՛չ հնարավորություն ունի եւ ո՛չ էլ՝ լծակներ, եւ առանձնապես էլ չծանրանանք, թե Թեհրանում կոնկրետ ինչ քննարկեցին: Բայց չնայած դրան՝ որոշակի սպասելիքներ եթե ոչ գագաթաժողովի, ապա գոնե՝ դրան զուգահեռ տեղի ունեցածած ռուս-իրանական քննարկումներից կարող են լինել:
Նախ հիշեցնենք, որ այս ամսվա սկզբներին կրկին հրապարակային մակարդակ մտավ ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության թեման, երբ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ փորձագետների մակարդակով ԵՏՄ ազատ առեւտրի գոտուն միանալու համաձայնագիր է մշակվում Հնդկաստանի, Եգիպտոսի ու Իրանի հետ: Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի պայթյունից հետո, թե ինչ ընթացք կստանա այդ երկրի հետ նման համաձայնագրի մշակումը, ժամանակը ցույց կտա: Բայց ահա շատ չանցած ստացվեց Իրանի պատասխան ռեակցիան: Իսլամական հանրապետության կապի ու հաղորդակցության նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ` Մահմուդ Վաեզին, հանձնաժողովի նիստի ժամանակ էլ ավելի առաջ գնաց՝ խոսելով ԵՏՄ-ին Իրանի անդամակցության հեռանկարներից. «Ընդհանուր առմամբ, մենք ողջունում ենք այդ գաղափարը: Սակայն այդ հարցի քննարկումները ժամանակատար են... Բանակցությունները կարող են տեւել 2-3 տարի»:
Թե ինչ ընթացք եւ ավարտ կունենան նման բանակցությունները, անշուշտ, այս պահին կանխատեսելը գուշակության կնմանվեր: Դա կախված է մի շարք գլոբալ քաղաքական գործոններից եւը առաջին հերթին՝ սիրիական հակամարտության ելքից, եւ, մասնավորապես, թե Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների ինչ մակարդակով դրանից դուրս կգան՝ խզված հարաբերություններո՞վ, թե որպես ռազմավարական դաշնակիցներ: Եվ թերեւս երկրորդ տարբերակն այս պահին առավել մեծ հավանականություն ունի, սակայն ժամանակը ցույց կտա:
Եվս մեկ գործոն. սիրիական այդ հակամարտության ներկայիս ընթացքը կփոխի՞ հարավկովկասյան տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական ուղղվածությունները: Խոսքը առաջին հերթին Վրաստանի մասին է, որը, հիշեցնենք, վերջերս սկսեց ակտիվորեն խոսել Ռուսաստանից եւ Իրանից գազ ձեռք բերելու ծրագրերի մասին: Այս օրերին եւս վրացական պատկան պաշտոնյաները հայտարարում են, որ բանակցությունները շարունակում են ինչպես «Գազպրոմի», այնպես էլ՝ Իրանի հետ: Ընդ որում, Վրաստանն ավելի նախընտրելի է համարում իրանական ուղղությունը, եւ այս դեպքում այն հարցն է, որ ինչ կերպ է Իրանից գազը հասնելու Վրաստան: Եվ առաջ ընկնելով նկատենք, որ միաժամանակ նույն հարցադրումը կա Իրանից Եվրոպա գազ տանելու ծրագրերի վերաբերյալ: Երկու ամենակարճ ուղղությունները՝ Սիրիայով եւ ծովով, կամ՝ Թուրքիայով խողովակաշարեր կառուցելու ծրագրերը ներկայումս, ինչպես հայտնի է, երկրորդ պլանում են՝ իրենց տեղը զիջելով Հայաստանի կամ՝ Ադրբեջանի տարբերակներին: Եվ այստեղ էլ կա մեկ կարեւոր գործոն. Ադրբեջան-Վրաստան ուղղությամբ տարանցումը մի կողմից՝ Թեհրանն առնվազն չի ողջունում, մյուս կողմից էլ՝ Թբիլիսին: Առաջին դեպքում քաղաքական հին հակամարտության խնդիրն է, որը սիրիական ճգնաժամի այս վերջին փուլում էլ ավելի է խորացել, կապված Բաքվի «մեծ եղբոր»՝ Թուրքիայի ծայրահեղ հակասիրիական դիրքորոշման հետ: Իսկ Թբիլիսին ռուսական կամ իրանական գազ է փնտրում` Ադրբեջանից կախվածությունը թուլացնելու համար, եւ ի՞նչ կստացվի, եթե հմա էլ Իրանից Ադրբեջանով գազ ստանա: Եվ, վերջապես, Ադրբեջան-Վրաստան գործող խողովակաշարը հազիվ ադրբեջանական գազը Թուրքիա տարանցելուն է հերիքում, իսկ Վրաստանի համար նոր խողովակաշար կառուցող հաստատ չկա: Նման ծրագիր կարող է լինել, եթե դրվի իրանական գազը Ադրբեջանով եւ Վրաստանով Եվրոպա հասցնելու խնդիր: բայց դա արդեն ռուսների հետ թշնամություն կդառնա, եւ եթե Թեհրանը նույնիսկ դրան գնալու պատրաստ լինի, հարց է, թե կկարողանա՞ն այդ խողովակաշարը կառուցել եւ ե՞րբ:
Արդյունքում՝ Իրան-Հայաստան-Վրաստան տարբերակը մնում է միակ իրատեսականը, անկախ, թե ադրբեջանական տարբերակի մասին ինչ քաղաքական բլեֆներ կդրվեն շրջանառության մեջ: Բայց այստեղ էլ առանց ՌԴ-Իրան պայմանավորվածության, խնդիրը հաստատ լուծում չի ստանա. ի վերջո Վրաստանն ուղղակիորեն ռուսների՞ց գազ կգնի, թե՞ Հայաստանով՝ Իրանից, կապ չունի, գազն անցնելու է ռուսական խողովակներով: Իսկ նոր խողովակաշար կառուցելը հաստատ այս պահին օրակարգային չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված