Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուրանոցի մոտ կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել

Արխիվ 12-16

Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուրանոցի մոտ կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել

 

Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում՝ էլ Արիշ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ, 2 պայթյուն է որոտացել, հայտնում է Reuters-ը։ Առաջին պայթուցիկը գործի է դրել հյուրանոցի կողքին կայանած մեքենայի մեջ գտնվող մահապարտը։ Երկրորդ պայթյունը հնչել է 10 րոպե անց։

Կրկնակի ահաբեկչությունը տեղի էր ունեցել տեղական խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաջորդ օրը։ Հյուրանոցում եղել են ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունից զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Եվս 12 մարդ վիրավորվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ