Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր

Ռուսաստանաբնակ մոդելավորող Արաքսյա Վիտա. «Վախեցեք երազանքներից, դրանք կարող են իրականանալ»

Արխիվ 12-16

Ռուսաստանաբնակ մոդելավորող Արաքսյա Վիտա.

«ՎԱԽԵՑԵՔ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ, ԴՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ

ԻՐԱԿԱՆԱՆԱԼ»

 

ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհու` հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ նախաձեռնությամբ, ընդամենն օրեր անց` նոյեմբերի 27-ին, Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր: Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», այս միջոցառմանն իրենց լավագույն հավաքածուներով կմասնակցեն ռուսաստանաբնակ հայտնի եւ սկսնակ հայ մոդելավորողներ, որոնց շարունակելով բացահայտել` այս անգամ ներկայացնում ենք իր էլեգանտ երեկոյան զգեստների հավաքածուներով հայտնի մոդելավորող ԱՐԱՔՍՅԱ ՎԻՏԱՅԻՆ: Ի դեպ, մեր զրուցակիցը նախեւառաջ նշեց, որ շատ ուրախ է մասնակցել այս գեղեցիկ ու յուրօրինակ միջոցառմանը, որը կրում է «armFASHIONday» խորագիրը.

- Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս միջոցառման կազմակերպիչներին: Շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որը մեկ տանիքի տակ համախմբել է շատ տաղանդավոր մոդելավորողների, ովքեր ասելիք ունեն: Նշեմ նաեւ, որ այդ օրը լինելու է նաեւ գեղեցիկ երաժշտական կատարումներ: Եվ քանի որ մոտենում է բոլորիս կողմից ամենասիրված տոնը` Ամանորը, մենք որոշել ենք հանդես գալ ավելի տոնական ցուցադրությամբ` գեղեցիկ, երեկոյան կերպարներով: Այնպես որ, բոլորիս սպասում է աննախադեպ երեկո:

- Արաքսյա, անդրադառնանք նաեւ Ձեր գործունեությանը` սկսելով ամենասկզբից. ինչպե՞ս երիտասարդ հայուհին հայտնվեց Ռուսաստանի պես մեծ երկրում եւ որոշեց լրջորեն զբաղվել նորաձեւությամբ:

- Ես եւ իմ ընտանիքը բացառություն չենք եւ պատկանում ենք այն հայկական միլիոնավոր ընտանիքների թվին, որոնք ստիպված են եղել ապրել եւ գործել Հայաստանի սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ասեմ, որ նորաձեւությամբ զբաղվում եմ շուրջ 8 տարի: Սա հետաքրքիր եւ բարդ ոլորտ է, որն իր մեջ շատ յուրահատուկ տարրեր է պարունակում: Այն թույլ է տալիս ամեն օր գործ ունենալ գեղեցիկի հետ, շփվել մարդկանց հետ, ձեռք բերել հետաքրքիր ծանոթություններ, ընդորում ոչ միայն նորաձեւության, այլ շոու-բիզնեսի ոլորտից, ինչի մասին երազել եմ: Բացի այս ամենից նորաձեւությունը մի հզոր ֆինանսական հարթակ է` հեռանկարային, մրցակցային բարձր ցուցանիշներով, կրեատիվ մտածողությամբ: Այս ամենն ինձ ոգեւորում է եւ ստիպում ավելի ու ավելի շատ սիրել այն, ինչով զբաղվում եմ:

- Կբացահայտե՞ք  Ձեր անվան գաղտնիքը, ինչո՞ւ Արաքսյա Վիտա, որն այսօր դարձել է բրենդ:

- Արաքսյան իմ իսկական անունն է, իսկ Վիտան կեղծանունս, որն ինձ հետ է արդեն մի քանի տարի: Մարդիկ ստիպված են երբեմն դիմել նման քայլի, երբ չունեն հնչեղ ազգանուն: Իսկ թե ինչու հենց Վիտա, որովհետեւ հայրանունս Վիտալի է, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «կյանք», «կենսուրախ»: Այս հասկացությունները մոտ են ինձ, որովհետեւ էությամբ շատ կենսուրախ եմ:

- Ի՞նչ հաջողություններ եւ ծրագրեր ունի Araksia Vita բրենդը:

- Բրենդը ծնունդ է առել ոչ այնքան վաղուց` 2015 թվականից: Չնայած այս հանգամանքին, մենք արդեն ցուցադրությամբ հանդես ենք եկել մի քանի լուրջ միջոցառումների շրջանակներում: Այժմ աշխատում ենք շատ գեղեցիկ հավաքածուի վրա, որով պատրաստվում ենք ներկայանալ «Неделя Высокой моды 2016»-ին: Ինձ եւ իմ թիմակիցներին անչափ ուրախացնում է հատկապես այն, որ Araksia Vita բրենդի երկրպագուների բանակն օր օրի համալրվում է նոր մարդկանցով:

- Ո՞ւմ կարելի է տեսնել Ձեր բրենդային հագուստներով:

- Araksia Vita բրենդի երկրպագուների մեջ կան շոու-բիզնեսի, բիզնես էլիտայի ներկայացուցիչներ եւ, պարզապես, գեղեցիկ աղջիկներ, ովքեր անտարբեր չեն իրենց արտաքին տեսքի նկատմամբ եւ համամիտ են այն մտքի հետ, որ մարդկանց նախեւառաջ դիմավորում են հագուստով:

-Իսկ մտադի՞ր եք երբեւէ համագործակցել հայաստանյան մոդելավորողների կամ մոդելների հետ:

-Անկեղծ ասած, երազում եմ մի գեղեցիկ օր հետաքրքիր ցուցադրությամբ հանդես գալ Հայաստանում եւ համագործակցել իմ գեղեցիկ հայուհիների հետ:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանում չի կայանում նորաձեւության ոլորտը:

- Հայաստանում նորաձեւության ոլորտի ոչ բավարար կայացման համար կան շատ պատճառներ, բայց ամենամեծ խնդիրը տնտեսական հարցերն են: Ցավում եմ այս հանգամանքի համար, չէ՞ որ հայ ազգը շատ տաղանդավոր է: Ավելին` համոզված եմ, որ կան բազում տաղանդաշատ երիտասարդներ, ովքեր կուզենային ներկայանալ, ինչու ոչ, համայն աշխարհին իրենց տաղանդով: Հուսով եմ` այդ օրը սարերի հետեւում չէ:

- Որպես երիտասարդ մոդելավորող` ի՞նչ երազանք ունեք այսօր:

- Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այս հարցի համար: Երազանք ունենալն ամենակարեւորն է կյանքում: Ամեն ինչ սկսվում է երազանքից. եթե սկսում ես աշխատել քո երազանքին հասնելու համար օրվա մեջ 24 ժամ` ներդնելով շունչ, հոգի, քեզ ամբողջությամբ, մի գեղեցիկ օր այն իրականանում է: Ըստ իս, սա ամենագեղեցիկ զգացումն է: Մի գեղեցիկ ասացվածք կա այս մասին. «Վախեցեք երազանքներից, դրանք կարող են իրականանալ»: Ցանկանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ճիշտ երազի եւ որ ամենակարեւորն է` դրանք իրականանան… Որպես երիտասարդ մոդելավորող` երազում եմ անսպառ լինի իմ ներշնչանքի աղբյուրը, որպեսզի շարունակեմ տեսնել մեր երկրպագուների խանդավառված դեմքերը: Վերջիվերջո, բոլորս աշխատում ենք հենց մեր երազանքներին հասնելու համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կառավարության նիստը. ՈւղիղԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված