Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Մայրաքաղաքում բարեկարգվել է ևս 4 հանգստի գոտի ու շուրջ 400 բակային տարածք

Արխիվ 12-16

Մայրաքաղաքում բարեկարգվել է ևս 4 հանգստի գոտի ու շուրջ 400

բակային տարածք

 


 

Երևանի զարգացման քառամյա ու տարեկան ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում է հարմարավետ հանգստի գոտիների ստեղծումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շենգավիթցիների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտիները: Այգիների կառուցման 2015թ. ծրագրով ամբողջովին վերակառուցվել ու բնակիչների տնօրինմանն է հանձնվել ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգին: Հանգստի գոտու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի հորը՝ Միշա Կարապետյանին: Ծրագրի կյանքի կոչման համար իր գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ ազատամարտիկի հայրը նկատել է, որ հանգստի գոտու բարեկարգումը ոչ միայն հարգանքի յուրօրինակ տուրք է, այլև տարածքի բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակ: Քաղաքապետը շրջել է այգու տարածքում ու բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար ծրագրի շրջանակում հանգստի գոտին կահավորվել է նստարաններով, զրուցարաններով, աղբամաններով, մանուկների համար խաղահրապարակներով ու մարզական գույքով: Այգին ապահովվել է նաև արտաքին լուսավորության նոր համակարգով ու ոռոգման ցանցով:

Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում նոր հանգստի գոտի է ձևավորվել նաև Կարմիր բլուր հնավայրին հարակից հատվածում: Շուրջ 3000 քմ տարածքում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ շենգավիթցիների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մինչ հանգստի գոտու հնարավորություններին ծանոթանալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մասնակցել է այգում տեղադրված ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի  հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին ու քաջարի հայորդու հորը՝ Արթուր Ասոյանին:

Բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր այգիներն ու պուրակները լինեն բարեկարգ ու Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան ապահովված լինի հանգստի հարմարավետ գոտիներով:

«Ինչպես նկատել եք, վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի ծրագրերում առանձնակի կարևորվում և առաջնային տեղ է զբաղեցնում ոչ միայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած այգիների, պուրակների և հանգստի գոտիների վերակառուցումը, այլև բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է՝  նոր  անտառպուրակների, այգիների և այլ հանգստի գոտիների ստեղծումը: Այս համատեքստում 2015թ. ծրագրով մենք մեր բնակիչների տնօրինմանն ենք հանձնել ևս 4 այգի և պուրակ: Հատկանշական է, որ այս տարի շահագործման հանձնված այգիներից երկուսը կրում են Արցախյան ազատամարտի հերոսներ Թաթուլ Կրպեյանի և Արթուր Կարապետյանի անունները: Ու սա ոչ միայն հարգանքի տուրք է մեր քաջ հայորդիների հիշատակին, այլ նաև հայրենասեր սերունդ դաստիարակելու յուրովի մոտեցում, ինչը, համոզված եմ, կտա իր արդյունքը: Մեր նորօրյա հերոսի՝ Ազատ Ասոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը ևս այդ համատեքստում է ու հաստատ դառնալու է նոր հերոսներ դաստիարակելու յուրովի խորհրդանիշ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը անդրադարձել է նաև տարեկան ծրագրերով իրականացվող բակային տարածքների բարեկարգմանն ու նկատել է, որ այս հարցում մայրաքաղաքի բնակիչներն այլևս դարձել են քաղաքային իշխանության գործընկերը:

«Ընթացիկ տարում  բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար բարեկարգվել ու հարմարավետ է դարձել ևս շուրջ 400 բակային տարածք: Մենք տարեցտարի ավելի ենք ընդլայնում այս ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալները, անշուշտ, հիմքում որպես առաջնահերթություն հաշվի առնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման հրամայականը: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների շահագործմանը հանձնված հանգստի գոտիները ևս ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս թե՛ մեծերին և թե՛ փոքրերին լիարժեք վայելելու իրենց հանգիստը: Օգտվելով առիթից, մեկ անգամ ևս իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր մեր համաքաղաքացիներին, որ դարձել են քաղաքային իշխանության սրտացավ գործընկերն ու, շատ դեպքերում, հենց իրենց ձեռքերով են ապամոնտաժում ավտոտնակները կամ զավթած տարածքները, որպեսզի դրանք դառնան լիարժեք հանգստի գոտիներ ու ծառայեն բոլորին»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն



 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված