ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ «զենքը պահել է աշխատողի գլխին ու սաղ մոտի փողերը պահանջել»
Արխիվ 12-16ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ «Զենքը պահել է աշխատողի
գլխին ու սաղ մոտի փողերը պահանջել»
Նախօրեին զինված հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղում գտնվող բենզալցակայանի վրա: Անձը զենքի սպառնալիքով հարձակվել է բենզալցակայանի աշխատակցի վրա, հափշտակել մոտ 200 հազար դրամ եւ դիմել փախուստի: Գետափնյա գյուղի գյուղապետ Մկրտիչ Ազատյանը անդրադառնալով կատարվածին մեզ հետ զրույցում նկատեց.«Զենքը պահել է աշխատողի գլխին ու սաղ մոտի փողերը պահանջել, փառք Աստծո գոնե չի վնասել: Քաղաքին կպած գյուղ է` ով ասես կարար լիներ, տեսնենք` ոստիկանները աշխատում են այդ ուղղությամբ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk